HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Շենգավիթի 3 տեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ է տարել

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի 3 տեղամասերից ստացած արդյունքները վկայում են այդ տարածքում Րաֆֆի Հովհհաննիսյանի համոզիչ հաղթանակի մասին: Ընդհանուր հաշվով այդ 3 տեղամասերում 1479 հոգի քվեարկել է  «Ժառանգության» առաջնորդի օգտին, գործող նախագահը հավաքել է 1021 ձայն:

Ավելի մանրամասն տվյալները հետևալն են՝

թիվ 12/15 ՝ Րաֆֆի Հովհհաննիսյան - 543, Սերժ Սարգսյան – 310:

թիվ 8/32՝ Րաֆֆի Հովհհանիսյան – 470, Սերժ Սարգսյան – 361:

թիվ 12/03՝ Րաֆֆի Հովհհանիսյան 466, Սերժ Սարգսյան – 350:

(տվյալները ստացված են տեղամասերից վերցված քաղվածքներից):

«Հետքի» թղթակցի փոխանցմամբ, այդ տեղամասերում քվեարկությունն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել, առանց լուրջ միջադեպերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter