HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ժառանգության» ակտիվիստները հնարավոր է գնան ԿԸՀ

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը «Հետքի» հետ զրույցում չբացառեց, որ «Ժառանգության» ակտիվիստներով գնան ԿԸՀ, քանի որ, նրա բնորոշմամբ, հեռուստատեսությամբ աբսուրդ թվեր են հրապարակվում թեկնածուների ստացած ձայների վերաբերյալ:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այս պահին ակտիվ աշխատում են, եւ հավաքագրում են տեղամասերից եկող ահազանգերը եւ իրենց ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են այդ ուղղությամբ:

«Հեռուստատեսությամբ աբսուրդ թվեր են հրապարակվում: Ընդ որում, մեր ձեռքի տակ ունենք արձանագրություններ, որ կոնկրետ տեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել, սակայն ԿԸՀ-ն հրապարակել է բոլորովին այլ թվեր: Չգիտեմ, թե դրա տակից ոնց են դուրս գալու»,-ասաց Հ. Խուրշուդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter