HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Վերջ ռեժիմին». մի խումբ երիտասարդներ ԿԸՀ-ի մոտ են

«Վերջ ռեժիմին» ցուցապաստառով մոտ 15 երիտասարդ ակտիվիստներ այս պահին գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց: Նրանք փորձում են ինչ-որ ձեւով ազդել ԿԸՀ-ի վրա, որպեսզի վերջինս արդյունքները չկեղծի եւ «խելամիտ» թվեր հրապարակի թեկնածուների ստացած ձայների վերաբերյալ:

Ակտիվիստներից Արթուր Ղազարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ սկզբում եղել են 7-8 մարդ, եւ իրենց շարքերը հետզհետե համալրվում են նոր մարդկանցով:

Չի բացառվում, որ ակտիվիստները մինչեւ լուսակաց մնան ԿԸՀ-ի մոտ: Այնտեղ են հավաքվել նաեւ ոստիկանները: 

Լուսանկարը` Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter