HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորների մասնակցությամբ արձանագրված միջադեպի վերաբերյալ նյութերը կուղարկվեն ՀՔԾ

2013թ. փետրվարի 18-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասում ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի և Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի քննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել նաև թիվ 34/36 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, և ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պահանջվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը և կուղարկվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter