HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատաղիսում սպանված զինվորներից մեկի հայրը դատի է տվել մյուս զինվորի հորեղբորը

2012 թ. դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մատաղիսի հայտնի գործով Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի վերաբերյալ կայացրեց արդարացման դատավճիռ:

Դատավճռից հետո լրատվամիջոցներին տրված հարցազրույցների ժամանակ սպանվածներից մեկի՝ Հովսեփ Մկրտումյանի հայր Մովսես Մկրտումյանը հայտարարեց, որ համամիտ է դատարանի կարծիքին ու համարում է, որ այդ երեք երիտասարդները ոչ մի կապ չունեն իր որդու սպանության հետ:

2013 թ. հունվարի 14-ին մյուս սպանվածի՝ Ռոման Եղիազարյանի հորեղբայր Արթուր Եղիազարյանն իր հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Մովսես Մկրտումյանը «հարյուր տոկոսով ծախված է», որ «Հովսեփի հայրը ինձ հետ չի քայլում, ինձ ուզում են առնեն, ... ես ոչ մի բանից չեմ վախենում, բայց Մովսեսը չեկավ, որովհետև նա ծախված է», որ իբր Մովսես Մկրումյանը փորձել է իրենց փողով լռեցնել, սակայն իրենք չեն համաձայնել, չեն ծախվել: Արթուր Եղիազարյանը նաև նշել էր, թե Մովսես Մկրտումյանն ասել է. «Եղածը եղած է, համագործակցենք իրար հետ, գնանք լենինականցիների տուն»:

Մովսես Մկրտումյանը համարում է, որ այս արտահայտությունները վիրավորանք ու զրպարտություն են և պահանջում է դատարանից պարտավորեցնել Գոհար Մելքոնյանին և Արթուր Եղիազարյանին հրապարակային ներողություն խնդրել իրենից և նույն լրատվամիջոցների միջոցով հերքել իր վերաբերյալ արած արտահայտությունները:

«Բանակն իրականում» նախաձեռնությունը հայտնում է, որ դատը կկայանա փետրվարի 21-ին Արագածոտնի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Թալինի նստավայրում (Խանջյան 13, դահլիճ 2):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter