HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը սկսել է շուրջօրյա հսկել Րաֆֆի Հովհաննիսյանի բնակության վայրը

ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ ինչպես նախագահական ընտրությունների նախապատրաստական շրջանում, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը՝ 2013 թ. փետրվարի 18-ին, ոստիկանական ծառայությունները իրականացրել են հասարակական կարգը պահպանելու, հնարավոր իրավախախտումները կանխելու, ինչպես նաև ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Քաղաքացիների, ՀՀ Նախագահի թեկնածուների, վերջիններիս վստահված անձանց և դիտորդների իրավունքների պատշաճ իրացումն ապահովելու նպատակով ձեռնարկվել են ինչպես իրավական, այնպես էլ կազմակերպչական բնույթի մի շարք միջոցառումներ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընտրությունների ընթացքում ստացվել են նախագահի թեկնածուների վստահված անձանց և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդումներ:

ՀՀ ոստիկանությունն ինչպես մյուս, այնպես էլ հիշյալ հաղորդումներին անհապաղ արձագանքել է և ներկայումս իրավական ընթացակարգի պահանջներին համապատասխան իրականցնում է դրանց ստուգումը:

2013 թ. փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում ստացվել ու քննարկվել է նաև ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բանավոր դիմումը ոստիկանության պետին՝ իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության պետի նույն օրվա հրամանով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին 2013 թ. փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter