HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զոյա Թադևոսյան. «Ռեժիմն իր սև գործն արեց, արժանի պատասխան պետք է տա ժողովուրդը»

«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադևոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Հնարավոր է» կարգախոսով հանդես եկող թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հավատարիմ լինի իր տված խոստմանը:

«Ամեն դեպքում ռեժիմն իր սև գործն արեց: Արժանի պատասխան պետք է տա ժողովուրդը, հակառակ դեպքում մենք կխրվենք մշտնջենական քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական, մշակութային, բարոյահոգեբանական խավարի մեջ: Դա կլինի հայ ազգի և հայոց պետականության վերջը: Այս ընտրությունները իրենց վայրագությամբ, կեղծիքների մասշտաբով գերազանցեցին նախորդները, իսկ դիմադրությունը թույլ էր: Դա ապացուցում է մեկ անգա ևս, որ վայրագ ու կեղծարար իշխանություններին կհաղթի միայն համախմբումը»,- ասում է Զ. Թադևոսյանը:

Ըստ նրա՝ աքսիոմատիկ ճշմարտություններ կան, որոնց հետ հաշվի չնստելը քաղաքական կարճատեսություն է: «Էլ ավելի սխալ է չգնահատել այն հզոր քաղաքական ուժի առաքելությունը, որ հինգ տարի շարունակ հայ ժողովրդի քաղաքական պայքարը պահեց կենսունակ: Ցավում եմ...բայց ամեն ինչ դեռ կորած չէ»,- ավելացրեց Զոյա Թադևոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter