HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքացին ընտրել է Րաֆֆիին որպես ՀՀ նախագահ, և ես ու ԴՈՒ պետք է տեր լինենք այդ ընտրությանը»

Վարդան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ես եղել եմ հանձնաժողովի անդամ Ավանում ՀԱԿ-ից՝ 1/14 ընտրատեղամաս: Նախ ներկայացնեմ թվերը, հետո ասեմ ասելիքս ՀՀԿ-ական էժանագին թատրոնի մասին:

Րաֆֆի Հովհաննիսյան - 395 ձայն
Սերժ Սարգսյան - 418 ձայն
Հրանտ Բագրատյան - 37 ձայն
Պարույր Հայրիկյան - 25 ձայն
Անդրեաս Ղուկասյան - 13 ձայն
Վարդան Սեդրակյան - 10 ձայն
Արման Մելիքյան - 3 ձայն:

Հիմա ասեմ ասելիքս: Ասեմ՝ քվեարկության ամբողջ օրը անցավ առանց որևէ միջադեպի: Ամեն ինչ իդեալական էր: Ու ես մարդկանց դեմքից հասկանում էի, որ Րաֆֆին հաղթում ա, ու սկսեցի պատրաստվել թեժ գիշերվան: Բոլոր վստահելիներին ասեցի. «Ժողովուրդ, սրանք չեն հասկացել՝ ինչ ա լինում: Պատրաստ եղեք ամեն ինչի»:

ՀՀԿ-ականները ուրախ էին, սկսեցին հաշվարկը: Կեսին էինք հասել, Րաֆֆին ջարդում էր Սերժին: Ու ՀՀԿ-ականները ապուշացած ու թղթի պես սպիտակած իրար էին նայում: Ու այստեղ սկսվեց շոուն: Անվավեր քվեաթերթիկները սկսեց հաշվել ՀՀԿ-ականը, ու ի՞նչ եք կարծում, դրանից հետո ի՞նչ էր դուրս գալիս՝ ՍՍ ու ԱՆՎԱՎԵՐ:

Րաֆֆին սկսեց ձայներ չհավաքել: Իրականում Րաֆֆիի ճիշտ քվեաթերթիկները գնում էին անվավեր: Բայց ես հո լավ էի հասկանում: Հաշվելուց հետո հանձնաժողովի նախագահը վերցրեց, որ հաշվի իբր անվավեր քվեաթերթիկները ու սկսեց դրանք անվավեր դարձնել՝ վրաները գծեր քաշելով:

Բառի բուն իմաստով խլել եմ ու ասել եմ. «Ձայն չի գողացվելու»: Դրանից հետո 3 ժամ կռիվ եմ արել: 3 ժամ հետո (արդեն «տնօրենը» փչացրել էր 70-80 քվեաթերթիկ) Րաֆֆիի ձայները ավելացրել եմ 157 ձայնով, Սերժինը պակասացրել եմ 25-ով:

Այսինքն՝ իրականում Րաֆֆին հաղթել էր, եթե հասցնեի մյուս 80-ն էլ փրկել: Ուղղակի էս ընտրատեղամասում «Ժառանգության» մարդիկ մի քիչ անփորձ էին ու մի շատ անուշադիր:

Իրականում Րաֆֆին ոչ թե մի քանի ձայնով պարտվել էր, այլ զգալի առավելությամբ հաղթել էր: Րաֆֆիին հարգել եմ որպես մարդ, բայց չեմ համակրել որպես քաղաքական գործիչ, ԲԱՅՑ այսօր ՀՀ քաղաքացին ընտրել է Րաֆֆիին որպես ՀՀ նախագահ, և ես ու ԴՈՒ պետք է տեր լինենք հայ ժողովրդի ընտրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter