HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արմեն Մարտիրոսյան. իշխանությունը պետք է ընդունի իր պարտությունը

Սա այն ընտրությունն էր, որում կիրառվեցին կեղծման բոլոր տեխնոլոգիաները՝ ահաբեկում, ընտրողների ուղղորդում, ձայներ գողանալ, փոխել, քվեներն անվավեր անել և այլն: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:

Նա առանձնացրեց Վարդենիսի համայնքը, որտեղ մոտ 10 տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթելիս է եղել ձայների 80/20 հարաբերակցությամբ, սակայն քվեարկության արդյունքները փոխվել են: Նույնը կատարվել է նաև Մարտունիում:

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ անկախ արձանագրված կեղծիքներից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է. ՀՀ քաղաքացին իր ընտրությունն արդեն կատարել է՝ ձայնը տալով Ր. Հովհաննիսյանին, այն ծրագրերին, այն վերկուսակցական գաղափարներին, որոնցով նա գալիս է:

Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է ընդունի իր պարտությունը, այնուհետև առանց խոչընդոտների սկսվի նոր Հայաստանի կերտումը:

«Մոտ ենք հաղթանակին, շուտով Հայաստանում արմատական փոփոխություններ են լինելու», - հայտարարեց Ա. Մարտիրոսյանը:

Նա չի բացառում, որ կձևավորվի նոր խորհրդարան, որի արդյունքում կձևավորվի նաև նոր կոալիցիա: Քանի որ Ա. Մարիտիրոսյանի խոսքով՝ այս իշխանություններում ևս կան պրոֆեսիոնալ անձինք, չի բացառվում, որ այդ պրոֆեսիոնալները ևս մաս կազմեն ապագա կառավարության:

«Ժառանգության» ներկայացուցիչները տեղեկացրին, որ ընտրությունների քաղաքական գնահատականները կտրվեն այսօր՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նախատեսված հանդիպման ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter