HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդների ակցիայի արդյունքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները հեռացան ասուլիսի վայրից

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանում նախագահի ընտրություններն անցել են հիմնականում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ու մրցակցային:

Մամուլի ասուլիսը խոչընդոտվեց երիտասարդ ակտիվիստների ակցիայով:

Երբ հայտարարվեց, որ լրագրողները կարող են հարցեր տալ դիտորդներին, ակտիվիստ Լենա Նազարյանը, ով նաեւ դիտորդ էր Արտաշատի ընտրատեղամասերից մեկում, կանգնեց բեմի վրա եւ սկսեց կարդալ մի տեքստ:

Նրան փորձեցին հեռացնել բեմից, սակայն մյուս երիտասարդ ակտիվիստները թույլ չտվեցին, եւ դիտորդները ստիպված եղան դադարեցնել ասուլիսը: Պատվիրակության ներկայացուցիչները դուրս եկան դահլիճից, եւ ասուլիսն ընդմիջվեց: Այն այս պահին դեռ չի վերսկսվել:

Մեկնաբանություններ (2)

Harutik
It's about time the OSCE did the right thing in Armenia LOL!
Robert Davidian
Yeah, they walked out! By staying and approving of HUGELY FRAUDULENT elections, they DECREASE ANY CHANCE OF DEMOCRACY!!! How stupid can they be!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter