HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոյա Թադևոսյանը պատրաստ է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին և միասին պայքարել

«Մեր տեղամասում, որը հայտնի է սերմերի նախկին խանութ անվամբ՝ 5/21, Րաֆֆի Հովհաննիսյանը ձայների մեծամասնությամբ անցել էր»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը:

Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության վստահված անձինք թույլ են եղել:

«Ցավում եմ, որ ժողովուրդը այս անգամ ևս կորցրեց իր հավատն ու վստահությունը: Իսկ այն ուժերը, որոնք ժողովրդին անվանում են սիրելի, սակայն մտքում ասում՝ «այ դուք կտեսնեք», պետք է դատապարտվեն»,- ասաց բանախոսը:

Զ.Թադևոսյանը խոսեց նաև ՀԱԿ-ի ներկայիս վիճակի մասին: Նա նշեց, որ եթե 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը «թակեց» բոլոր քաղաքական ուժերի դռները, ապա այս ընտրությունների թեկանծուներից ոչ ոք չգնաց այդ քայլին:

«Միգուցե «չիները» կընկնեին, եթե համախմբվեին և միասին պայքարեին: Ես կարծում եմ, որ միայն միավորվելով մենք կհասնենք հաջողության: Ինձ համար կարևոր չէ, թե ով կլինի նախագահը: Կարևորն այն է, որ երկրի նախագահն ընտրվի ժողովրդի կողմից»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

ՀԱԿ անդամը նշեց, որ եթե հարկավոր լինի, ինքը կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանին, և միասին կպայքարեն՝ հանուն ժողովրդի բարեկեցության:

Կիմա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter