HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Շիրակի մարզի բոլոր 3 քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԸՀ-ներից ստացված տվյալները փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ: «Հետքը» ներկայացնում է հանրապետության քաղաքներում հիմնական երկու թեկնածուների՝ գործող նախագահ, ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի եւ ինքնառաջադրված, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մրցակցության պատկերը:

Շիրակի մարզում կա 3 քաղաք՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ: 

Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրին ընդգրկում է ամբողջ թիվ 34 ընտրատարածքը, ինչպես նաեւ որոշ տեղամասեր թիվ 33 (33/63-33/79) եւ 35 (35/22-35/45) տարածքներից (ընդհանուր թվով՝ 81 տեղամաս): Այստեղ Հովհաննիսյանը գերազանցել է Սարգսյանին:

ԿԸՀ-ի պաշտոնական թվերով` Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում ստացել է 42.403 ձայն, իսկ գործող նախագահը՝ 16.405:

Նույն պատկերն է նաեւ Արթիկում, որն ընդգրկում է 36/01-36/09 տեղամասերը: Այստեղ Հովհաննիսյանը ստացել է 4920, իսկ Սարգսյանը՝ 4004 ձայն: 

Մարալիկ քաղաքում էլ (36/35-36/37) առաջատարը «Ժառանգության» հիմնադիրն է՝ 1412, Սարգսյանին ձայն է տվել 1259 մարդ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter