HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ն լռություն է պահպանում

Նախագահական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մինչ այս պահը որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Գյուղապետից մինչև պատգամավոր ԲՀԿ-ականները միաբերան լռում են:

ԲՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված այդօրինակ վարքագիծը: «Այդ թեմայով որևէ մեկնաբանություն չեմ անի»,- ասաց Տ. Ուրիխանյանը:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյա՞նն է դա հրահանգել, թե՞ իր անձնական որոշումն է, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Այս պահին, այդ թեմայով որևէ մեկնաբանություն չեմ տալիս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter