HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ և ԵԽ-ի զեկույցը՝ Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19.02.2013 12:00

Ք. Երևան, 19 փետրվարի, 2013 թվական: Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ սույն հայտարարությունը հանդիսանում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ աշխատանքի արդյունքը:

ԵԽԽՎ պատվիրակությունը ղեկավարում է Քարին Ուոլդսեթի (Նորվեգիա), և Միլան Ցաբրնոխը (Չեխիայի հանրապետություն) գլխավորում է ԵԽ պատվիրակությունը: Դեսպան Հայդի Թալիավինին (Շվեյցարիա) ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարն է, որը սկսել է աշխատանքները 2013 թ. հունվարի 10-ին։

Գնահատումն իրականացվել է՝ որոշելու ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը: Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ սույն հայտարարությունը ներկայացվել է ամբողջ գործընթացի ավարտից առաջ:

Ընտրությունների վերջնական գնահատականը, մասամբ, կպայմանավորվի ընտրական գործընթացի մնացած փուլերի իրականացմամբ, մասնավորապես, արդյունքների ամփոփմամբ և հետընտրական հնարավոր դիմումների և բողոքների լուծմամբ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կհրապարակի ամբողջական վերջնական իր զեկույցը, ներառյալ հնարավոր բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները, ընտրական գործընթացների ավարտից հետո մոտ ութ շաբաթ անց: ԵԽԽՎ կներկայացնի իր զեկուցումը Սթրասբուրգում ապրիլի նիստին։ ԵԽ կներկայացնի իր զեկույցը Արտաքին գործերի կոմիտեին իր գալիք հանդիպմանը։

Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter