HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես մտահոգվում եմ իմ ընտանիքի անվտանգության համար»

«Ի՞նչ եք կարծում՝ ես վախենո՞ւմ եմ»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողի հարցրին հարցով պատասխանեց Րաֆֆի Հովհհանիսյանը, երբ իրեն խնդրեցին մեկնաբանել ոստիկանություն ներկայացրած իր դիմումը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումով ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել վերջինի բնակության վայրի նկատմամբ:

«Ես մտահոգվում եմ իմ ընտանիքի համար: Արմենուհու և երեխաների համար ես դիմել եմ: Թույլ տվեք որպես ամուսին և հայր ասել, որ մտահոգվում եմ իմ ընտանիքի անվտանգության համար»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ եթե ոստիկանապետն անգամ վաղը ճիշտ համարի, որ այդ անվտանգության անհարժեշտությունը չկա, իրենք կհրաժավեն այդ ծառայությունից և չեն վատնի պետական միջոցները: Իսկ անկախ նրանից՝ իր անձի նկատմամբ սպառնալիք կլինի՞, թե՞ ոչ՝ ինքը մերժում է պետական միջոցների վատնումը:

Ր. Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ այս ընտրությունները հերթական անգամ կեղծվել և գողացվել են ժողովրդից, Հայաստանում իրավականությւոն չկա մինչ օրս, բայց կա քաղաքական, քաղաքացիական, ազգային պայքար:

«Ձեր ներկայությունն այսօր փաստում է, որ հայ ժողովորդը հավատում է իր հաղթանակին: Հայաստանի քաղաքացին պետք է որոշի՝ որն է իրեն պատկանող նախագահը, նախագահությունը», - հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:

Նրա խոսքով' Ս. Սարգսյանը կամ տալիս է հայ ժողովրդին իր վաստակած հաղթանակը, կամ թող մտածի հրաժարականի մասին, բայց դա ոչ թե իր, այլ ժողովրդի պահանջն է:

Իսկ մյուս հարցերի պատասխանները Րաֆֆի Հովհաննիսյանը կտա վաղն Ազատության հարապարկում, բայց ոչ թե այնտեղ, որտեղ ինքը հացադուլ էր հայտարարել 2 տարի առաջ, այլ այնտեղ, որտեղ ծնունդ առավ Արցախյան շարժումը:

Անդրադառնալով նաև Մարտի 1-ի դեպքերին, նա հայտարարեց, որ դրանց համար պետք է պատասխանատվության կանչվեն բոլոր 3 նախագահները:

«Այն մայրերը, որոնք մնացել են անզավակ, պետք է իրենց հատուցումը ստանան ճշմարտության միջոցով»,- հավելեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter