HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել երեկ կայացած ընտրություններում, ըստ ՀՀ ԿԸՀ արդյունքների, հաղթած Սերժ Սարգսյանի հետ: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Ռուսաստանի նախագահի kremlin.ru կայքի հաղորդմամբ՝ նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումը:

Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին է հղել նաև շնորհավորական ուղերձ, որում, մասնավորապես, նշվում է, թե ընտրությունների արդյունքները վկայում են բնակչության շրջանում Սերժ Սարգսյանի բարձր հեղինակության, նրա ղեկավարությամբ վարվող սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքականության կուրսի ստացած աջակցության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter