HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը գնալու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչ հաղթանակ (տեսանյութ)

Անի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում մինչ վաղը 17:00-ն ժամանակ տվեց ՀՀ իշխանություններին խոստովանելու և ներողություն խնդրելու երեկ կատարած ամոթալի արարքների՝ զինվորների, ուսուցիչների ընտրական իրավունքը խախտելու, լցոնումների, ուժի կիրառման և բոլոր տեսակի ընտրակեղծիքների համար:

Լրագրողների հարցին, եթե իշխանությունները ներողություն չխնդրեն, ո՞րն է լինելու Հովհաննիսյանի գործողությունը, նա պատասխանեց. «Ես նախապայմաններով, վերջնագրերով, անգամ երիտասարդ շատ լավ քաղաքացիական ակտիվիստների առաջարկով ածականներ կպցնող չեմ: Ես հավատում եմ, որ օրենքը բոլորիս նկատմամբ պիտի հավասար կիրառվի: Ես գնալու եմ ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հասցրեց պատասխանել նաև մի քանի քաղաքացիների հարցերին, որից հետո ասուլիսն ավարտվեց, իսկ ժողովուրդն անորոշությամբ լքեց Ազատության հրապարակը:

Տեսանյութը՝ Սոնա Սիմոնյանի, Անի Հովհաննիսյանի

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շնորհավորում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հայ ժողովրդին փայլուն հաղթանակի համար: Փերտրվարի 18 լույս 19-ի գիշերը ծնվեց Հայաստանի Չորրորդ հանրապետությունը: Օլիգարխային (քաղաքական ) կլանը մահացու վիրավորվեց. արյունաքամ լինելով մահը սոսկ ժամանակի հարց է: Մեծամիտ,ցածր,ցածր մակարդակի ու գոռոզ քրեա-օլիգարխիկ կլանին թվում էր,թե հավիտյան (5000 դրամ շպրտելով) մի ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ կարող են խաբել: Նույնիսկ աստվածներն են ջնջվում-փոշիանում:................................................ ՀԳ. ԱՅՍՔԱ՞Ն էլ լկտի ընտրակեղծիք.«կարմիր կովը կաշին չի փոխում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter