HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սյունիքի 7 քաղաքներից 6-ում հաղթել է Սերժ Սարգսյանը, իսկ մարզկենտրոն Կապանը սատարել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Սյունիքի մարզում կա 7 քաղաք, որոնցից 6-ում երեկ կայացած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Գորիսում (թիվ 37/01-37/09, 37/77 տեղամասեր) ՀՀԿ թեկնածուին ձայն է տվել 7279 քաղաքացի, իսկ նրա հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 2572-ը:

Սիսիանում (37/10-37/16) տարբերությունն այնքան էլ մեծ չի եղել, սակայն պայքարը կրկին ավարտվել է Ս. Սարգսյանի հաղթանակով: Վերջինս ստացել է 3690 քվե: Րաֆֆի Հովհաննիսյանը հետ է մնացել մոտ 500 ձայնով՝ 3184:

Քաղաքի կարգավիճակ ունեցող Դաստակերտ համայնքում ընդամենը մեկ տեղամաս կա (37/17), որտեղ երկու ֆավորիտների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Ս. Սարգսյան՝ 122, Ր. Հովհաննիսյան՝ 17:

Մարզկենտրոն Կապանում (38/01-38/21), որը Սյունիքի ամենամեծ քաղաքն է, հաղթել է ընդդիմադիր գործիչը: Նրա 9375 քվեների դիմաց գործող նախագահը ստացել է 7274 ձայն: 

Ագարակ քաղաքում (38/63-38/65) առաջատարը եղել է Սերժ Սարգսյանը: Նրան վստահության քվե է տվել 2925 ընտրող: «Ժառանգության» առաջնորդը ստացել է 454 ձայն:  

Ագարակի հարեւան Մեղրիում (38/61-38/62) էլ քվեաթերթիկները բաշխվել են հետեւյալ կերպ. Սարգսյան՝ 1787, Հովհաննիսյան՝ 707: 

Քաջարան քաղաքում (38/55-38/57), ինչպես եւ Սիսիանում տարբերությունը մեծ չի եղել: Եթե երկրի ներկայիս ղեկավարին տրվել է 1971 ձայն, ապա Հովհաննիսյանին՝ 1714:

Մեկնաբանություններ (3)

davit
Այս նախագահական ընտրություններում հաղթեց հայ ժողովուրդը, ոչ թե Ս.Սարգսյանը: Իրականում այս անգամ Ս.Սարգսյանին դավաճանեցին իր թիմակիցները՝ կրելով դառը պարտություն գրեթե բոլոր տեղամասերում, իր թիմում նա այս պահին ամենալավ խաղացող է: Իրականում Ռ.Հովհաննիսյանը չի հաղթել, իրականում թափուր է նախագահի հաստիքը այն իրական հաստիքը որը պատկանում է ժողովրդին, իրականում արժանի չէ Ռ.Հովհաննիսյանը լինելու նախագահ, խեղճ ժողովուրդ ստիպված ես սպասել մի քանի հարյուր տարի մինչև նորից ծնվի Տիգրան թագավորը, որը ռուսին չէր համոզի իրեն թողնել նախագահ, այլ կհամոզեր ետ վերցնել թուրքից Ղարսն ու Արդահանը:
qaj nazar
qefs berec davti mtqer@, bayc menq unenq TIGRAN tagavor mer HAYRIKYAN@
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շատ հպարտ եմ. Կապանը միշտ ճիշտ քաղաքական որոշումներ է կատարել: Այս անգամ էլ՝ չնայած Սյունիքում այսօր տիրող նեո-բոլշևիկյան /հանքա-կլանային վախեցնել փորձելու մթնոլորտին: Պատահական չէ,որ Նժդեհը Կապանի ձորում է անմահացել. մի ծաղկով գարուն չի գալիս:........................................................ Րաֆֆի Հովհաննիսյանը լիովին արժանի է,որ ԸՆՏՐՎԵԼ է ՀՀ-ի 4-րդ նախագահ: Մեկը չհարցնի՞ սրանց. Ս.Սարգսյանը էդ Ի՞ՆՉ ունի,որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter