HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Գիզիրյանը խոստովանեց

«Ընտրախախտումներ որ լինեին մեր մարզում, դե կկրեինք հենա, ի՞նչ ընտրախախտումների մասին է խոսքը»,- հայտարարել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: 

«ՉԻ» - Սա թերևս ամենաանկեղծ խոստովանությունն է: Փաստորեն Աշոտ Գիզիրյանը հանրամատչելի ձևով բացատրում է, թե ինչու է Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն կրել: Որովհետև, ասում է, ընտրակեղծիքներ չեն եղել: 

Ի դեպ, այս բացահայտումից հետո պարզ է դառնում նաև, թե ինչպես է պատահել, որ մյուս ինը մարզերում Սերժ Սարգսյանը հաղթել է: Աշոտ Գիզիրյանը, փաստորեն, մեղադրում է մյուս մարզպետներին: 

Կարծում ենք` մոտ ապագայում ինը մարզերի մարզպետները կհավաքվեն ու մի լավ կծեծեն Գիզիրյանին:

Ի դեպ, ծեծելու տեղեր ունի նաև Տարոն Մարգարյանը, որովհետև Ավան համայնքում էլ է պաշտոնապես հաղթել Րաֆֆի Հովհաննիսյանը: Սերժ Սարգսյանը, կարծում ենք, այս անգամ չի բավարարվի «Տարոն ջան, սիրուն չի» խոսքերով:

Ինչ վերաբերում է Արաբկիրում և Աջափնյակում Սերժ Սարգսյանի կրած պարտությանը, ապա ակնհայտորեն Ալրաղացի Լյովի և Փամբուկյան Հարութի «տեղը երևում է»:

Մեկնաբանություններ (1)

hay_mard
es inch lav hodvats er. dzets.bayts Giziryanin asem togh iamana vor daje bajenl en u eli krvela :)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter