HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ.զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևիցե դեպք չի արձանագրվել

ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագրի 121-րդ կետի (առ 08:00 19.02.2013) և նույն ամփոփագրին կից էլեկտրոնային լրատվամիջոցներում ներկայացված լուսանկարի  կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնում է հետևյալը.

2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների և խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևիցե դեպք:

Չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն առաջակում է հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Երբ ՀՀ ՊՆ-ն ասում է թե միջադեպի մեղավորներին պատասխանատվության են ենթարկելու, ապա այդ խոսքերը պետք է վերծանել հակառակ իմաստով: Նրանք էին, որ բանակում զոհ ունեցողների ծնողներին ասում էին` - Դուք գործի ձեր իմացած մանրամասների մասին հայտնեք, որ սպանողին պատժենք, իսկ իրականում հակառակն էին անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter