HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ԿԸՀ-ից պահանջում է միջամտել և դադարեցնել վերահաշվարկը

ՀՀ ընտրական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված կարգով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 19 փետրվարի, 2013թ. դիմել է մի շարք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` մի քանի տասնյակ ընտրատեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: 

Պահանջի բավարարումը ենթադրում է քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի ընթացքում «դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ» (ԸՕ հոդված 48, կետ 14): Գործընթացին իրավասու են ներկա գտնվել եւ հետեւել թեկնածուի վստահված անձինք, լրագրողներ, դիտորդներ: 

Ընտրատարածքային հանձնաժողովներ ներկայացված դիմումներում հստակ նշված է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հեռախոսահամարը, որով թեկնածուին պետք է տեղյակ պահվեր դիմումին տրված ընթացքի եւ յուրաքանչյուր ընտրատեղամասի` քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամի մասին, որպեսզի հնարավոր լիներ ապահովել Հովհաննիսյանի վստահված անձանց ներկայությունը: 

Մինչդեռ առանց որեւէ հեռախոսազանգով կամ կապի այլ միջոցով թեկնածուին տեղյակ պահելու, առանց թեկնածուի վստահված անձանց ներկայության մի շարք ԸԸՀ-ներում այսօր ժամը 11:00-ից մեկնարկել է վերահաշվարկների գործընթաց: 

Խստիվ դատապարտելով օրինականության այս աղաղակող խախտումը, պաշտոնապես պահանջում ենք անմիջապես, բոլոր ԸԸՀ-ներում դադարեցնել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումների հիման վրա կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկները: 

Դրանք սկսել միայն եւ պարտադրաբար թեկնածուի շտաբին տեղյակ պահելուց եւ Հովհաննիսյանի վստահված անձանց, լրագրողների, դիտորդների` ԸԸՀ-ներ ժամանելուց հետո: 

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Մեկնաբանություններ (1)

bla
arden dzac-pchaz klinen

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter