Բաց նամակ ՀՀ նախագահին և Վճռաբեկ դատարանի նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահին
(ՀՀ Սահմանադրության 3, 18 հհ, 49հ 2 մ կարգով)
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ
դատարանի նախագահին
(ՀՀ Սահմանադրության 91 հ 1 մ, 92 հ 2մ կարգով)
քաղ. գործ ԼԴ թիվ 0318/02/10
հայցվոր Արթուր Աշոտի Ղազարյանից
(ք. Վանաձոր, Տարոն 2 ՔՇՀ 4, 46/1 հեռ. 6-02-90, 093-85-49-13)
Բաց նամակ
«Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի ՕՀՄՄՄ համայնաքային ոչ առևտրային կազմակերպության» (Այսուհետև` մարզադպրոց) տնօրեն Ս. Չիլինգարյանի կողմից իմ նկատմամբ ցուցաբերվող վարքագծի, իսկ դատարաններում մեր միջև վեճի մասին գործի դատաքննության սխալների, ձգձգումների և դրա հետևանքով իմ վնաս կրելու մասին:
Ես 1985թ. ծնված եմ: Ժամկետային զինծառայությունից հետո 03.09.2007թ. դպրոցի հետ կնքած աշխատանքային պայմանագրով անորոշ ժամկետով ընդունվեցի աշխատանքի որպես մարզիչ: Սիրեցի աշխատանքս, ստացա մասնագիտական բարձրագույն կրթություն: Աշխատանքի ընթացքում իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու հետևանքով աշակերտներս, ես արժանացանք 100-ից ավելի խրախուսանքների` այդ թվում մրցանակների, պատվոգրերի:
Նույն դպրոցում որպես ուսմասվար է աշխատում մայրս` Գոհար Նազարյանը, որը նույնպես վաստակել է բազմաթիվ խրախուսանքներ, Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիայի հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչվել է ՀՀ Աթլետիկայի լավագույն մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ է:
Դրան հակառակ, պատասխանողը չունի պատշաճ որակավորում, նույնիսկ իր ղեկավարությանը հանձնված դպրոցի անվանումը չի կարողանում գրել (կից ներկայացնում եմ այդ վկայությունը):
Չգիտեմ ինչ շարժառիթով, չար նախանձի, թե այլ, նա իմ ու մորս նկատմամբ տարբեր հրամաններ է արձակել բացասական բնութագրող, որոնց մի մասը ինքն է հետագայում վերացրել, իսկ մյուս մասն էլ մեր հայցով անվավեր է ճանաչել դատարանը: Մորս աշխատանքից ազատել էր, բայց դատարանը թիվ ԼԴ 0835/02/10 քաղ. գործով 23.02.2011թ. վճռով վերականգնվեց ուսմասվարի պաշտոնում, բռնագանձելով հարկադիր պարապուրդի վարձատրությունը, բայց այդ վնասը մնաց պատասխանող դպրոցի վրա, հակառակ դատախազության մասին ՀՀ օրենքի 27 հ պահանջի:
Տնօրենը 15.04.2010թ. N41 շինծու հրամանով ինձ ազատեց աշխատանքից: Դատարանը (դատավոր` Վ. Հովնանյան) 15.10.2010թ. վճռով իմ հայցը բավարարեց, անվավեր ճանաչեց ինձ աշխատանքից ազատելու մասին վերոհիշյալ հրամանը, հետևյալ պատճառաբանությամբ. «պատասխանողը համաձայն ՀՀ քաղ. դատ. օր. 48հ կրելով վկայակոչած փաստերը ապացուցելու պարտականությունը դատարանին չի ներ-կայացրել որևէ վերաբերելի ապացույց, որը կհիմնավորեր այն հանգամանքը (...), որ 15.04.2010թ. N41 հրամանը համապատասխանում է իրականությանը» (վճիռ էջ 11): Բայց հակառակ տնօրենի այս անօրինականության, դատարանը ինձ չվերականգնեց իմ նախկին աշխատանքում, թույլ տալով խախտում այն մասին, որ իբր թե տնօրենը գործատու է, այսինքն սխալվեց և չտարբերեց «տնօրեն և գործատու» հասկա-ցությունները, դեռ ավելին, խախտման մեջ առաջանալով` հայցադիմումից դուրս եկավ և վճռով սահմանեց, որ վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից 03.09.2007թ. աշխատանքային պայմանագիրը համարել լուծված, այսինքն` պայմանական, բայց այն պատճառաբանությամբ, որ մեր աշխատանքային հարաբերությունը այն աստի-ճանի է լարված, որ մեր հետագա աշխատանքային հարաբերությունը գրեթե անհնար է: Աշխատանքային պայմանագիրը լուծված համարելու դիմաց նույն վճռով պարտա-վորեցրեց դպրոցին իմ պարապուրդի ժամանակվա համար ինձ վճարել հատուցում ոչ ավելի քան տասներկուապատիկի չափով (չպարզաբանելով, թե ինչ տասներկուա-պատիկ չափի մասին է խոսքը, չնշելով թե նյութական որ իրավունքով է ղեկավարվել: Եթե ՀՀ աշխ. օր. 265 հ 2մ. մասին է խոսքը, ապա ինձ աշխատանքից ազատելու պա-հին 265 հ 2 մ. այդպիսի տասներկուապատիկ հասկացություն չի ունեցել:
Մեր վերաքննիչ բողոքով վերաքննիչ դատարանը 28.12.2010թ. որոշմամբ բեկանեց 15.10.2010թ. վճռի ՀՀ աշխ. օր. 265 հ 2 մասին առնչվող պատճառաբանությունը և գործը վերադարձրեց նոր դատաքննության` սահմանելով, որ եթե պարզվի իմ հաս-տիքի առկա լինելը, ես ենթակա եմ վերականգնման նախկին աշխատանքում:
Գործն իր վարույթ ընդունեց Լոռու մարզի մյուս դատավոր Ա. Մկոյանը: Գործի դատա-քննությանը ձգձգվեց մոտ 10 ամիս, ամեն դատական նիստ ավելի շատ տպավորու-թյուն էր թողնում հետաձգելու, և ոչ թե վեճը լուծելու համար, որի ընթացքում տնօրեն Ս. Չիլինգարյանը հնարավորություն էր ստանում դատարանին ներկայացնել նոր հրամաններ իմ ազատ հաստիքը զբաղեցված ցույց տալու մասին: 23.01.2012թ. վճռով հակառակ ձեռք բերած ապացույցների և Ս. Չիլինգարյանի խոստովանական բացատրության, որ իմ հաստիքը չի կրճատվել, դատարանը հայցը մերժեց, բայց հայցը մերժելու հետ արդեն կապ չունեցող այն պատճառաբանությամբ, որ հարկադիր պարապուրդի աշխատավարձի հարցը լուծված է 15.10.2010թ. վճռով:
Սրանով այս դատարանը թույլ տվեց այն սխալները, որ 15.10.2010թ. վճռով 15.04.2010թ. N41 հրամանը արդեն անվավեր է ճանաչվել, որը չքննարկեց և կայաց-րեց հակառակ վճիռը և չպատճառաբանեց, թե ինչ հիմքով է իմ հայցը անհիմն համա-րել, դատարանը չսահմանազատեց որ 15.10.2010թ. վճռով ինձ հատուցում է տրվել և ոչ թե նախկին աշխատանքում վերականգնելու հիմքով աշխատավարձի բռնագան-ձում է կատարվել:
Այսպիսով դատարանը, փաստորեն, չսահմանազատեց ՀՀ աշխ. օր. 265 հ 1մ դիս-պոզիցիան և սանկցիան, նույն հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայից և սանկցիայից, վերաքննիչ դատարանի 28.12.2010թ. որոշման պահանջից:
Մեր վերաքննիչ բողոքը բավարարվեց 19.04.2012թ. որոշմամբ բեկանվեց Ա. Մկոյանի նախագահությամբ կայացված 23.01.2012թ. վճիռը նախկին աշխատանքում վերականգնելու մասով, իսկ մնացած մասով վճիռը մնաց օրինական ուժի մեջ, որով թույլ տրվեցին այն սխալները, որ
ա) իրոք, եթե 23.01.2012թ. վճռով հայցապահանջը նախին աշխատանքում վերա-կանգնելու մասով մերժվել էր, արդեն հարկադիր պարապուրդի ժամանակվա աշխա-տավարձի բռնագանձման պահանջի մասին խոսք չի կարող լինել,
բ) 15.10.2010թ. վճռով լուծվել էր ոչ թե ՀՀ աշխ. օր. 265 հ 1մ, այլ այն էլ սխալ 265 հ 2 մ, որոնք իրենց դիսպոզիցիաներով և սանկցիաներով իրարից էապես տարբեր են,
գ) վերաքննիչ դատարանը լռել է այն մասին, թե նախկին աշխատանքում վերականգ-նելու հայցը բավարարելիս ինչպես է լուծվելու ՀՀ աշխ. օր. 265 հ 1 մ իմպերատիվ պահանջը:
Այս որոշման դեմ մեր վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանը 06.06.2012թ. որոշմամբ վերադարձրեց, չնայած ՀՀ Սահմանադրության 92 հ 2-րդ մասի համաձայն պետք է գոնե պարզաբանում տար, թե ՀՀ աշխ. օր. 265 հ 1 և 2 մասերի կիրառման օրի-նականության մասին, այն էլ այն դեպքում, երբ 06.06.2012թ. որոշման օրվա դրությամբ վերոհիշյալ սխալներով գործը դատարանների վարույթում դեռ լուծված չէր:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ս. Երիցյան) 12.10.2012թ. վճռով նախկին աշխատանքում վերականգնելու մասով հայցապահանջը համարեց հիմնավոր և բավարարեց, բայց թույլ տվեց կոպիտ սխալներ, այն է`
ա) Հակառակ ՀՀ քաղ. դատ. օր. 132 հ 1 կ 4-րդ մասի վճռի եզրափակիչ մասում չլուծեց հարկադիր պարապուրդի աշխատավարձի բավարարման կամ մերժման հարցը,
բ) անտեսեց ՀՀ աշխ. օր 265 հ 1մ դիսպոզիցիան և սանկցիան պարտադիր կիրառման ենթակա լինելը,
գ) հակառակ այն փաստի, որ դատարանը քննություն էր կատարել նաև հարկադիր պարապուրդի աշխատավարձի պահանջով և զննել էր այդ մասին ապացույցները, չղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր 245 հ 4կ պահանջով իր նախաձեռնությամբ չէր կայացրել լրացուցիչ վճիռ, որի պատճառով ես դիմում գրեցի դատավոր Ս. Երիցյա-նին լրացուցիչ վճիռ կայացնելու խնդրանքով, դատարանը դիմումսե ընդունեց, գործը նշանակեց դատաքննության, նշանակեց լրացուցիչ վճռի հրապարակման օրը, բայց 30.10.2012թ. հրապարակեց ոչ թե լրացուցիչ վճիռը, այլ որոշում լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին:
Այսպիսով 2010թ. ապրիլից մինչև այժմ գործը քննվում է դատարաններում, որտեղ իմ հայցապահանջը կամ չլուծվելու կամ մասնակի լուծվելու սխալներ թույլ տալու հետևանքով ստիպված ենք լինում անընդհատ բողոքներ գրել, որոնցով ուղղվում են դատարանների թույլ տված սխալները, իսկ իմ հարկադիր պարապուրդի ժամանակվա աշխատավարձի բռնագանձման հարցը չի լուծվում միայն այն պատճառով, որ դատարանները 15.10.2010թ. վճռով սահմանած հատուցում-փոխհատուցում հասկա-ցությունները շփոթում են հարկադիր պարապուրդի ժամանակվա աշխատավարձի բռնագանձման հետ, այսինքն չեն տարբերում կամ դժվարանում են տարբերել ՀՀ աշխ. օր. 265 հ 1-ին մասի դիսպոզիցիան և սանկցիան, ինչպես նաև դրանց հիմքերը:
Խնդրում եմ
պատասխան այն մասին, թե ինչու եմ ես առանց մեղքի, դեռ ավելին, պատասխանողի տնօրենի և դատարանների, այդ թվում կոպիտ սխալների պատճառով ենթարկվում զրկանքների, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակվա աշխատավարձը չստանալու ձևով և ինչու է դատարանների սխալների հետևանքով ձգձգվում 2010թ. ապրիլի 10-ից սկսված և դեռևս շարունակվող իմ հարկադիր պարապուրդի ժամանա-կը (կարող է ծերության թոշակի հասնելու պահը):
Մի՞թե ներելի է 15.10.2010թ. վճռի այն պատճառաբանությունը, որով դատարանը չտարբերելով կողմերին, կիրառեց սխալ հոդված, որը կրկնվում է բոլոր դատավոր-ների կողմից, այն էլ` թեկուզ միայն այն պատճառով, որ դատավորները հավանաբար չեն տարբերում ՀՀ աշխ. օր. 265հ. 1 և 2 մասերի դիսպոզիցիաները և սանկցիաները, ինչո՞ւմ է իմ մեղքը, երբ դատարանը 12.10.2012թ. վճռով ինձ վերականգնեց իմ նախ-կին աշխատանքում, բայց չկիրառեց կիրառման ենթակա ՀՀ աշխ. օր. 265հ. 1 մասի իմպերատիվ պահանջը:
Չեմ կամենում մեկ առ մեկ թվարկել դատարանների այն կոպիտ սխալները` դիմումս և Ձեր ժամանակը չծանրաբեռնելու համար: Միթե իմ փաստաբան Շիրվանզադե Վարդանյանը պարտավոր է շարունակ բողոքներ գրել դատարանների սխալները աստիճանաբար ուղղելու համար, երբ դատարաններն իրենք կարող էին թույլ չտալ այդ սխալները: Մինչև 28.02.2013թ. պետք է վճռաբեկ բողոք ներկայացնենք վճռաբեկ դատարան, բայց արդյո՞ք.....
Հարգանքով Ձեզ դիմող, գործով հայցվոր` Արթուր Աշոտի Ղազարյան
(ք. Վանաձոր, Տարոն 2 ՔՇՀ 4, 46/1 հեռ. 6-02-90, 093-85-49-13)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել