HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այս ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը»

«Մենք շատ ենք ցավում, որ  ընտրություններում արձանագրվեցին նման մասշտաբի բացահայտ խախտումներ: Դրանց ականատես եղավ մոտ 200 միջազգային դիտորդ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայ իրավաբանների միության ատենապետ Գարո Ղազարյանը:

Նրա հաղորդմամբ՝  այդ խախտումներն արձանագրվել են տարբեր աղբյուրների կողմից. «Բոլոր փաստերն այժմ ամբողջացված են մեզ մոտ: Երևանում և ՀՀ մարզերում ականատես ենք եղել  ակնհայտ խախտումների: Քաղաքապետարանի կամ գյուղապետարանի վրա կային դրոշակներ ու պաստառներ, որոնք պատկանում էին ՀՀԿ-ին: Մեքենաները մարդկանց բերում էին տեղամասեր: Նրանց մի մասը տեղյակ էլ չէր, թե ինչ է կատարվում: Անգամ նկատել ենք գումար բաժանելու դեպքեր, որոնց ես անձամբ եմ  ականատես եղել: Որոշ ընտրատեղամասեր այցելեցինք այն ժամանակ, երբ ընտրություններն արդեն ավարտվել էին: Մարդիկ այնտեղ կերուխում էին անում՝ շնորհավորելով իրենց կարծիքով արդեն վերընտրված նախագահին»:

Ղազարյանը նշեց, որ այս արդյունքները չեն ներկայացնում ժողովրդի կամքը, և ժողովուրդը արդարություն է պահանջում. «Պետք է լինի ընտրությունների երկրորդ փուլ: Սերժ Սարգսյանը պետք է անվավեր ճանաչի այս ընտրությունները ու  լսի ժողովրդի ձայնը: Ես հույս ունեմ, որ նա կանի այն, ինչն արդար է»:

Ամփոփելով ասվածը՝  Ղազարյանը հավելեց, որ ցանկացած ընտրախախտում իր ազդեցությունն է ունենում նախևառաջ մարդու հոգեկան աշխարհի վրա, քանի որ խախտում է նրա ազատ կամքի իրավունքը. «Նախքան ընտրությունները ես նամակ եմ ուղարկել և՛ ՀՀ ոստիկանապետին, և՛ վարչապետին, և՛ նախագահին` խնդրելով ապահովել ազատ եւ անկախ ընտրություններ: Ցավոք, ընտրության օրը մեր խնդրանքը չկատարվեց»:

Արև Ավագյան


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter