HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստները չեն ընդունում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները

Սույն թվականի փետրվարի 18-ին ՀՀ քաղաքացին իր ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ է ասել գործող հանցավոր համակարգին: Չնայած դրան` այսօրվա հանցավոր համակարգը փորձում է քողարկել համատարած ընտրակեղծիքները: Միևնույն ժամանակ միջազգային դիտորդական առաքելությունները փորձում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք, որպես ՀՀ ազատ, ակտիվ քաղաքացիներ, չենք ընդունում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները և հայտարարում ենք, որ.
- մինչև վերջ պաշտպանելու ենք ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը և քվեն
- տեր կանգնելով այդ իրավունքին՝ չենք հանդուրժելու ցանկացած գործարք կամ պայմանավորվածություն հանցավոր համակարգի հետ
- իրականացնելու ենք ՀՀ ակտիվ քաղաքացիներին որոշումների ընդունման գործընթացներում ներգրավվելուն ուղղված գործողություններ 

Քաղաքացիական ակտիվիստների խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter