HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրել

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի դիտորդները նախագահи ընտրությունների օրն այցելել են 1400 ընտրական տեղամաս՝ արձանագրելով տարբեր բնույթի խախտումներ: Ինչպես նշում է կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը՝ ամենախոշոր խախտումն արձանագրվել է Արարատի մարզի 17|5 ընտրատեղամասում. «Այստեղ տեղի է ունեցել լցոնման փորձ, որը դիտորդ մարմնի միջամտությամբ կանխվել է: Բավական լուրջ խախտում է նաև ընտրողների ուղղորդումը տեղամասեր: Բայց ես կարծում եմ, որ դա կարող է ունենալ հակառակ ազդեցությունը»:

Նրա խոսքով՝ 2008 թվականի  նախագահի ընտրության հետ համեմատած, այս տարի ընտրություններն ավելի կազմակերպված էին. «Այս տարի ընտրախատումներն ավելի քիչ էին: Դա կարող է պայմանավորված լինել նաև այն բանով, որ քաղաքական դաշտում գործող երեք խոշոր քաղաքական ուժեր որոշում կայացրին չմասնակցել ընտրություններին, ինչն էլ ինչ-որ տեղ նվազեցրեց ուժեղ մրցակցության մթնոլորտը»:

Հ.Համբարձումյանը ցավով նշեց, որ «Ժառանգությունն» այսօր խոսում է ընտրախախտումների մասին, բայց  վստահված անձինք ունեցել են տեղամասերի մոտ  40 տոկոսում, իսկ ընտրական հանձնաժողովի անդամների մոտ 80 տոկոսը ՀՀԿ-ից էին. «Եթե վստահված անձ չեն ունեցել, ապա ինչպես կարող են իմանալ, որ եղել են խախտումներ: «Ժառանգությանը» դա հարկավոր էր, որպեսզի իրենց ձայներին պաշտպան լինեին, թեև, ըստ արձանագրությունների, մի շարք տեղամասերում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Արարատի մարզի 17|5 տեղամասում լցոնման փորձը կանխվել է ոչ թե վստահված անձի, այլ դիտորդի միջամտությամբ: Անգամ եղել են տեղամասեր, որտեղ Սերժ Սարգսյանն ունեցել է միաժամանակ մի քանի վստահված անձ, ինչը ևս խախտում է: Որոշ դեպքերում նրանք անգամ փորձել են ուղղորդել ընտրողներին՝ ընտրել նրանց փոխարեն»:

Վերջում բանախոսը հավելեց, որ ընտրակաշառքի որևէ դեպք իրենց կազմակերպության դիտորդները չեն արձանագրել. «Առանց կոնկրետ դեպքերի և փաստերի` մենք չենք կարող հայտարարել, որ եղել են նման դեպքեր, քանի որ մեր կողմից դա կդիտվի որպես անլուրջ քայլ»:

Արև Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter