HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը ձգտում է դառնալ ընդդիմադիր լիդեր

«Այս տարվա ընտրությունները որակապես տարբերվում էին նախորդից: Բայց ասել, որ որևէ լուրջ բան փոխվեց, չեմ կարող: Եղավ այն, ինչ ես նախօրոք կանխագուշակել էի: Միակ բանը, որին չէի սպասում, Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոս ձայն հավաքելն էր: Ես կարծում էի՝  նա կունենա մոտ 30 տոկոս ձայն: Իսկ դիտորդներն այս ընտրությունները բնորոշում են այնպես, ինչպես բնորոշել են խորհրդարանական ընտրությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել են ոչ թե այն մարդիկ, ովքեր համակրում են նրան, այլ նրանք, ովքեր դեմ են իշխանությանը:

Ըստ քաղաքագետի՝  այս տարվա հետընտրական գործընթացը ևս տարբերվում է նախորդից. «2008թ. կար ոգևորվածություն, որն այսօր պակասում է: Չկա մարդկանց այն հոծ բազմությունը: Խոսում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, և վատ կազմակերպվածության  պատճառով նրա ձայնը այքնան էլ լսելի չէ բոլորի համար»:

Ամփոփելով՝ Իսկանդարյանը նշեց. «Մեզ մոտ զգացվում է ընդդիմության ուժեղ շունչ, ինչը մի քանի անգամ ապացուցվել է: Րաֆֆին ձգտում է դառնալ ընդդիմադիր լիդեր, ինչը այս տարիների ընթացքում նրան չի հաջողվել և կարծում եմ, որ դժվար թե հաջողվի»:

Արև Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter