HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայ ժողովրդի պես ես էլ հաղթահարել եմ իմ վախը. Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատության հրապարակում հանրահավաքը շարուակվում է: Ըստ երեւույթին, այն վարում է հենց ինքը՝ ՀՀ նախագահական ընտրություններում նախնական տվյալներով (պաշտոնական) երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բաշխյանի ելույթից հետո, որին Ր. Հովհաննիսյանը ներկայացրեց իբրեւ ապագա նախարար, Հովհաննիսյանն ասաց, որ ինքն էլ հայ ժողովրդի պես հաղթահարել է իր վախը, փոքրությունը եւ չարությունը, որ «ամեն մեկիս մեջ նստած է», եւ ամենամեծ նվաճումը «սրբավայր» (Ազատության) հրապարակում այդ սեփական վախի հաղթահարումն է:

«Իսկ մենք դա, որպես ազգ, քաղաքացիներ ու հայաստանցիներ եւ փոքրամասնությունը մեզ հետ միասին փետրվարի 18-ին, ինչ համար կամ թիվ ու տոկոս խփեցին, հայ ժողովուրդը հաղթեց Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, նոյեմբերյանում, Իջեւանում, Նոր Հաճնում, Արմավիրում, Էջմիածնում, Կապանում... Մենք հաղթեցինք Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ այլեւս ոչ ոք չի գողանալու հայ ժողովրդի ձայնն ու իրավունքը:

Լուսանկարը` Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter