HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Մելիքյան. «Սերժ Սարգսյանի համար էլ հեշտ չէր ընտրվելը»

Ժողովրդավարական կրթության հայկական «Սիվիտաս» կենտրոնի դիտորդական խմբի համակարգող Գևորգ Մելիքյանը այսօր լրագրողներին տված մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց  կենտրոնի դիտորդական առաքելության արդյունքները և ընտրությունների վերաբերյալ վերլուծությունը:

Գևորգ Մելիքյանը նշեց,որ նրանք դիտորդական առաքելություն են իրականացրել Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների ընտրատեղամասերում:

«Առավոտյան ամեն ինչ հանգիստ և խաղաղ էր, իսկ ժամը տասնմեկից հետո նկատելի էին մարդկանց և մեքենաների կուտակումներ»:

Ըստ դիտորդների կողմից նկատված արձանագրությունների` մարդիկ ընտրության են եկել ուղեկցողների հետ: Մարդկանց տարբեր ժամերի սպասարկել է նույն տաքսի ծառայությունը:
«Սա լավ մշակված սցենար էր այն առումով, որ մենք չենք կարող այդ մարդկանց մեղադրել ընտրախախտման մեջ. չէ որ նրանք կասեն այդ տաքսիները մեզ պարզապես ուղեկցել են կամ այդ մարդիկ ուղեկցողներ չեն եղել: Պարզապես ակնհայտորեն նկատելի էր այն փաստը, որ այդ ամենը կազմակերպված է եղել»:

Մելիքյանն ասաց, որ նրանք ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրել, սակայն խոսեց նաև այն մասին, որ նկատել են Սերժ Սարգսյանի վստահված անձանց «լիազորությունները» ընտրատեղամասերում:

Գ.Մելիքյանը խոսեց նաև միջազգային և տեղական դիտորդների մասին.
«Երբ ընտրատեղամասում գտնվողները նկատում էին որևէ միջազգային դիտորդի ավտոմեքենա միանգամից ամեն ինչ կարգի էին բերում և ժպիտով դիմավորում նրանց: Պարզ է, որ այս դեպքում դիտորդներ ոչնիչ նկատած չէին լինի»:

Համակարգողը խոսեց նաև ընտրությունների օրը ` ժամը ութից հետո կատարվածի մասին, երբ արդեն բացել էին քվեատուփերը:

«Շատ ընտրատեղամասերում գերակշռում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները: Մի պահ դադարեցվեցին հաշվարկները. Սերժ Սարգսյանի վստահված անձինք զանգեր էին կատարում, որպեսզի իմանան իրենց անելիքը: Այնումենայնիվ նկատելի էր, որ Սերժ Սարգսյանի համար էլ հեշտ չէր ընտրվելը»:

Կիմա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter