HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վարդան Խաչատրյան. «Այսօր արշալույս է Հայաստանում, որովհետև ժողովուրդը միասնական է»

Րոպեներ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նա ասաց, որ հայ ժողովուրդն աստվածընտրյալ ժողովուրդ է և անարդարության հետ երբեք չի կարող համակերպվել:

Նա նշեց, որ հայ ժողովրդի շատ ներկայացուցիչներ կանգնած են եղել իրենց համար օտար ժողովուրդների, օրինակ հնդիկների, ֆրանսիացիների, հունգարացիների, լեհերի՝ հանուն արդարության մղած կռվի առաջին շարքերում և իրենց վրա են ընդունել մահվան հարվածը:

«Մենք այսօր այստեղ ենք՝ ելնելով նրանից, որ մեր ժողովուրդը միշտ ունենալու է այն պոտենցիալը, որ ոտքի կանգնի, շտկի իր ողնաշարը և գնա այն ուղիով, որով նրան տանում են արդարությունը և աստծու կամքը: Վախենալու ոչինչ չկա, որովհետև հավաքված ժողովուրդը չպետք է վախենա ոչնչից»՝ բացի աստծու կամքին դեմ գնալուց,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նոր իրավիճակ է, Հայաստանում ժողովուրդը պահանջում է արդարացիության բացարձակ հաստատում:

Վարդան Խաչատրյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բացառիկ հաջողություն բերեց իր գործունեությամբ և ժողովրդական հոգևոր ներքին խռովքի դրսևորումն է:

Նախկին պատգամավորի խոսքով՝ հայ ժողովուրդը կրծքով դիմագրավել է վտանգը և դիմավորել՝ պարզ հայացքը ուղղելով թշնամու աչքերի մեջ: Բայց այսօր ներհայաստանյան այս գործընթացում ժողովրդի առջև կանգնած չէ թշնամին, այլ կանգնած են անձինք, որոնք պատկանում են հայ ժողովրդին՝ իրենց սխալներով, թերություններով և արատներով:

«Բայց մենք աստվածավախ, աստվածընտրյալ հայ ժողովուրդ ենք և ոչ մի ընդհանուր բան չենք կարող ունենալ այն մարդկանց հետ, ում աստվածը փողն է: Մենք չենք կարող ունենալ ոչ մի ընդհանուր բան այն անձանց հետ, ովքեր պատրաստ են ժպտալ, թովել ժողովրդի սիրտը և որբի բերանից տանել նրա պատառը: Մենք ոչինչ ընդհանուր չենք կարող ունենալ այն մարդկանց հետ, ում խիղճը ոչ թե ներքին դատավորն է, այլ իր գործընկերը հանցանքների մեջ: Այդ իսկ պատճառով մենք պետք է պարզ դիֆերենցենք՝ ով ով է մեր երկրում... Այսօր արշալույս է Հայաստանում, որովհետև ժողովուրդը միասնական է և ինքն է իր պայքարի տերը»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Ազատության հրապարակում հավաքված մարդիկ նրա հետ սկսեցին վանկարկել «Հայաստան»:

Լուսանկարը` Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter