HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Ժողովրդի անունից հրամայում եմ ապահովել ժողովրդի անվտանգությունը». Րաֆֆի Հովհաննիսյան

Մեր պայքարի վախճանը չի լինելու, սա մեր սկիզբն է` հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի ավարտին: Հանրահավաքը, նրա բնորոշմամբ,  «հայ ժողովրդի ազատության, արժանապատվության և իրավունքի» սկիզբն է,  և մենք «սկզբի մեջ ենք»:

«Մենք հպարտ ենք մեր պետական ծառայողներով, ոստիկաններով, անվտանգության ծառայողներով, զինվորներով... Արդեն պահը եկել է, երբ բոլորը գիտակցում են, որ որևէ անիրավ հրահանգ չպիտի կատարվի»` նշեց Ր. Հովհաննիսյանը:

Նա իր և «ժողովրդի անունից» ավելացրեց, որ հրամայում է ոստիկաններին, ազգային անվտանգության ներկայացուցիչներին «այսօր և միշտ ապահովել ժողովրդի անվտանգությունը սրբավայր հրապարակից սկսած»:

Հանրահավաքն ավարտվել է, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը մնում է հրապարակում իր կողմնակիցների հետ:

Լուսանկարը` Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանություններ (1)

Armen Grigorian
God bless Raffi Hovannisian and Armenian peaple. If Armenian Government which is group of SOB's continue run our country this way after twenty years we are not going to have free Armenia. Raffi is a best choice at this time to be President of Armenia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter