Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

ՀՀԿ-ն հրաժարվե՞լ է փետրվարի 21-ի հանրահավաքից



Այս պահին Ազատության հրապարակում մնացել է մոտ 40 հոգի: Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակ եկավ ժամը 23:30-ին` կնոջ ուղեկցությամբ: Նա բարեւեց հավաքվածներին եւ շնորհակալություն հայտնեց ներկայության համար: Այժմ իր համակիրների հետ Հովհաննիսյանը շրջում է հրապարակում: Մի խումբ ոստիկաններ պարբերաբար անցնում են մարդկանց միջով եւ հաշվում հավաքվածներին:

Հավաքվածների շրջանում լուրեր են տարածվել, թե ՀՀԿ-ն հրաժարվել է փետրվարի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտքից: Այս մասին մեր հարցմանը «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ այդ մասին եւ, անկեղծ ասած, ինձ առավելապես հետաքրքրում են մեր գործողությունները: Որովհետեւ ես չեմ ուզում, որ ոտքի կանգնած ժողովրդի որոշումները կապված լինեն գերազանցապես նրա հետ, թե ինչ է անում ՀՀԿ-ն: Մենք արդեն գիտենք` ՀՀԿ-ի խնդիրն է կեղծված ընտրություններով իշխանությունը պահելը: Մեր խնդիրն է դա թույլ չտալը: Ոչ կարող եմ հերքել, ոչ էլ` հաստատել եւ ոչ էլ առանձնապես դա ինձ հետաքրքրում է»,- նշեց Ստեփան Սաֆարյանը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Նախագահական ընտրություններ 2013» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ