HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Բագրատյանն ասում է՝ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է անհապաղ բանակցեն

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հերթական անգամ մենք ունեցաք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը։ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը, սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում, ըմբոստանում է։ Մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ձայներին։ Դա արդարացի և սահմանադրական պահանջ է։

Միշտ էլ կողմ եմ եղել այն մոտեցմանը, որ օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու անհնարինության դեպքում հեղափոխական գործողություններն անխուսափելի են։ Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։ Իշխանության և ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։

Այդ կապակցությամբ Ր.Հովհաննիսյանին ու Ս.Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի։

Իմ այս կոչը ոչ ոք չպետք է ընկալի իբրև անհարկի միջամտություն, մյուս կողմից պատվիրված սադրանք։ Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ (զուգահեռաբար) շարունակել գործողությունների իրենց ծրագիրը։ Պարզապես վստահ եմ՝ նույնիսկ հասարակ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Այդպիսի շանս կա և այն ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ»։

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, ստացել է ընտրողների քվեների 2.15 տոկոսը: Նա երեկ գիշեր եղել է Ազատության հրապարակում և զրուցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Պետք է պահանջել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա առնվազն վարչապետ: Սա է միակ լուծումը, սա է քաղաքացիական անհնազանդությունից խուսափելու միակ ճանապարհը: Սերժ Սարգսյանը պետք է ընդունի, որ սոված մարդը վտանգավոր է., ընդ որում սոված են համարյա թե բոլորը: Ունևորները արդեն վախենում են, որ կարող են հարձակումներ լինեն իրենց ունեցվածքների վրա: Հիշեք, եթե երեխան սոված է, մարդուն մնում է երկու ճանապարհ. ինքնասպանություն կամ ուրիշին սպանել: Պատմությունը ցույց է տալիս, որ արդարացնում է երկրորդ ճանապարհը: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը սա չի ըմբռնում: Շարմազանովը պատմաբան է, թող հարցնի նրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter