Շաբաթ, 22 սեպտեմբերի

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահականում է. հանդիպմանը, նրանից ու Սերժ Սարգսյանից բացի, ոչ ոք ներկա չէ



Րաֆֆի Հովհաննիսյանի և նրան հետևող բազմության՝ նախագահականի շենքին հասնելուն պես ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը պահանջեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ մտնի նախագահական՝ առանց լրագրողների:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե Սերժ Սարգսյանի կողմից մեկ օպերատոր և մեկ լուսանկարիչ հանդիպմանը ներկա են լինելու, ապա ինքը ևս խնդրում է, որ իր հետ լինեն մեկ օպերատոր և մեկ լուսանկարիչ:

Նախագահականի արարողակարգի պետը ներկայացավ՝ ասելով, որ նախագահի կողմից որևէ օպերատոր կամ լուսանկարիչ չի լինելու, հանդիպմանը լինելու են միայն Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բազմությունը հավաքված է նախագահականի հանդիպակաց մայթին ու վանկարկում է «Հայաստան»:

Փոքր-ինչ ներքև՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև, այս պահին կանգնած են վահաններով ու մահակներով զինված ոստիկաններ: «Հետքի» հարցին, թե արդյոք որևէ գործողությո՞ւն են պատրաստվում անել, ոստիկանության գնդապետը, ով չցանկացավ ներկայանալ, պատասխանեց, որ որևէ գործողություն դեռևս չեն անելու, ուղղակի եկել են, որ անկարգություններ լինելու դեպքում կանխեն:


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Նախագահական ընտրություններ 2013» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ