HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանվել Սարգսյան. «Երբ բացատրություններ քիչ են տրվում, դժվար է ասել, թե հասարակությունն ինչպես կընդունի»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հանդիպումն անցկացվեց փակ դռների հետեւում, եւ արդյունքների մասին ոչ ոք ոչինչ դեռ չի հայտարարել: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այդ հանդիպումը անակնկալ էր, եւ որեւէ բացատրություն չկա, թե ինչ են խոսել նախագահական նստավայրում:

«Գուցե նախօրոք բանակցություններ էին գնում, դեռ պարզ չէ: Հետո միայն դա չէ, հանրապետականները հրաժարվեցին Ազատություն հրապարակում ցույց անցկացնելուց»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Խոսելով 5 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած բողոքի ակցիայի ու այս օրերին դրա նմանության մասին՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը հետեւյալ պատասխանը տվեց.

«Երբ բացատրություններ քիչ են տրվում, դժվար է ասել, թե հասարակությունն ինչպես կընդունի: Անցած 4-5 տարիներին մարդիկ հարցեր չէին տալիս, ասում էին, որ անում է, ուրեմն մի բան գիտի, կարող է նույն տեսակետը հիմա էլ է շարունակվում, չնայած կարծում եմ, որ ոչ բոլորն են գտնում, որ դա ճիշտ հաշվարկ է»:

Լուս.՝ Մանվել Սարգսյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter