HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կողմնակի անձինք ղեկավարում են ընտրական գործընթացը

Ադրինե Թորոսյան

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված` 17/3 ընտրական տեղամասում հանձնաժողովի նախագահ Արայիկ Պողոսյանի թույլտվությամբ կողմնակի անձինք էին ներխուժում քվեարկության սենյակ և ղեկավարում ընտրական գործընթացը:

Դրանցից մեկը Գեղամ Միրզոյանն էր, որն առանց վկայականի ազատ ելումուտ էր անում նշված ընտրատեղամասում և հրահանգներ տալիս հանձնաժողովին ու նախագահին, կազմակերպում ընտրողների հոսքը տեղամաս ու քվեարկության սենյակ: Նույն անձը նաև դպրոցի հարակից մասնաշենքում տեղակայված 17/2 ընտրատեղամասում էր տնօրինում իրավիճակը` վերահսկելով նաև այդ տեղամասի նախագահ Հրաչ Հովհաննիսյանի գործողությունները:

Նշված 2 հարակից տեղամասերում անարգել ելումուտ էին անում նաև Իսահակ Գրիգորյանը, Զավեն Առաքելյանը, որոնք նույնպես ներկայանում էին որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ` առանց վկայականների ու գրանցամատյանում գրանցվելու:

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Չգիդեմ անեգդոտ է թե իրականություն, սակայն ասում են իբր Մուկուչյանը մտել է Սերժիկ Սարգյանի մոտ ու ասել` ,,Եկու լուր ունեմ, մեկը լավն է մյուսը վատը, որից սկսեմ,,: Սերժիկը սզբում լավն է ուզել ու Մուկուչյանը նրան հաղորդել է, որ ընտրվել է: Իսկ որն է վատը հարցրել է Սերժը: Դե վատն այն է, որ ձեզ ժողովուրդը չի ընտրել, պատասխանել է Մուկուչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter