HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանին

Հարգելի պրն Դարբինյան, փետրվարի 21-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրողի հետ ունեցած Ձեր հարցազրույցում, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, նշել եք, որ՝ մեջբերում. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդն ինքը չի հասկանում` ինչ է անում»:

Մասնակցելով 2013-ի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին՝ իմ եւ Ձեր հազարավոր համաքաղաքացիները, հարյուր հազարավոր (ի դեպ, ընտրողների թվի մասին այս դատողություններս արժանի են առանձին քննարկման առարկա լինելուն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրականացրին իրենց սահմանադրական իրավունքը:

ՀՀ Սահմանադրության առաջին իսկ գլխում նշված է, որ այս երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ որ այս երկրում քաղաքացին իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Նույն մեր երկրի Ընտրական օրենսգիրքը պնդում է, որ ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունեն:

Հարց է ծագում, թե ի՞նչ հիմքերով եք առաջնորդվել Դուք անգիտակից անվանելով իմ եւ Ձեր համաքաղաքացիներին, հարազատներին, ծնողներին, քույրերին եւ եղբայրներին, ընկերներին եւ ընկերուհիներին: Մի՞թե ՀՀ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի իրացումը, նրանց այլակարծության, կամ այլախոհության դրսեւորումը հիմք կարող են հանդիսանալ «անգիտակից» կամ սեփական «ինչ անելը» չգիտակցող ժողովուրդ լինելու գնահատականի համար:

Արդյոք որեւէ ժողովրդավարական, կամ նման համբավի ձգտող երկրում անգիտակից կարո՞ղ են համարվել քաղաքական ճնշումներին չենթարկված (դրանց վերաբերյալ փաստերը բազմիցս հնչել եւ շարունակում են հնչել, մեր եւ բազմաթիվ կազմակերպությունների հաշվետվություններում, տպագիր եւ էլեկտրոնային մամուլում) եւ իրենց դիրքորոշումն ընտրության միջոցով հայտնած քաղաքացիները:

Հանդիսանալով ՀՀ քաղաքացի, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ կոչ եմ անում Ձեզ հրապարակային ներողություն հայցելու Ձեր եւ իմ համաքաղաքացիներից՝ չմոռանալով, որ ոչ այդքան վաղ անցյալում հենց այդ նույն, Ձեր խոսքերով ասած՝ «անգիտակից» ժողովուրդն իր վստահության քվեն էր տվել հենց Ձեզ «տեղական ինքնակառավարման» ընտրությունների ժամանակ, որտեղ, ի դեպ, Դուք ավելի մեծ զանգվածի վստահության էիք արժանացել, քան այժմ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Է. Խաչատրյան
եւ
Վանաձորի բնակիչ, բազմաթիվ այլ ՀՀ քաղաքացիներ 

Մեկնաբանություններ (2)

vanadoric
paron darbinyan erb es ancnum em bangladesh taxamasi qarqarotov ,harc e cagum joxovurdn e angitakic ,te duq tqac uneq ayd taxamasi bnakichneri vara,mite 15 tari linelov qaxaqapet chkaroxacaq gone mi angam ayd poxoc@ veranorogel.....heto toxnen komunistneric kxoseq...ayd qarqarot poxoc@,inchpes @ndunvac e asel qaxaqum karucvel e komunistneri jamanak ,isk der oroq bazmativ angam qandvel,bayc chi sarqvel...
Vanadzorci 2
Vochmiajn bangladeshi ajl amboghg qaghaqi i qaghaqi bnakichneri vra tqac unen. http://www.youtube.com/watch?v=zaIt9xD5QUo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter