HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզպետը չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում աշխատանքից ազատվելու դիմում գրել: «Նման բան չկա, ովքեր լուրեր են տարածում, թե ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացնելու, անլուրջ մարդիկ են»,- ասաց Սարգիս Սահակյանը:

Նրա ասելով` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ իշխանական թեկնածուի օգտին մարզից ստացած ձայներով Արագածոտնը  հանրապետությունում 3-րդն է: 

Ըստ լրատվամիջոցների` ընտրություններից հետո ՀՀԿ-ի շտաբ են հրավիրել բոլոր մարզպետներին եւ պարզաբանումներ պահանջել Սերժ Սարգսյանի օգտին քիչ քվեներ ստանալու համար: Սարգիս Սահակյանն ասաց, որ ընտրություններից հետո ինքը բարձրաստիճան որեւէ պաշտոնիայի հետ չի հանդիպել:

Լուս.՝ noratert.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter