HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանից հեռացեք. պահանջ միջազգային դիտորդներին (լուսանկարներ)

Սոնա Սիմոնյան

Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտ կազմակերպվել էր բողոքի ակցիա՝ ընդդեմ միջազգային դիտորդների: Ակցիայի նպատակն էր հեռացնել Հայաստանից ԵԱՀԿ միջազգային դիտորդներին, որոնք, ցուցարարների կարծիքով, չեն կատարել իրենց դիտորդական անկախ առաքելությունը և փորձել են լեգիտիմացնել ընտրակեղծիքները:

Սակայն ակցիան խոչընդոտվեց ոստիկանության կողմից, որը փորձում էր ժողովրդին հրելով տեղափոխել դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ խանգարվում է անցուդարձը: Ակցիայի մասնակիցները, սակայն, մնացին իրենց տեղում՝ անօրինական համարելով ոստիկանության պահանջը:

Մի փոքր առաջ հրելով մասնակիցներին՝ ոստիկանությունը փակել է դեպի ԵԱՀԿ գրասենյակ տանող ճանապարհը: Ակցիայի մասնակիցները դեռևս սպասում են, որ կազատվեն «շրջափակումից» և կշարունակեն իրենց խաղաղ ակցիան: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter