HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մարզպետը պարզաբանում է Սերժ Սարգսյանի պարտությունը Լոռու 2 քաղաքներում

Լոռու մարզի 8 քաղաքներից 2-ում` Վանաձոր և Սպիտակ, նախագահական ընտրություններում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը պարտություն է կրել: Սպիտակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին հաղթել է 1070 ձայնի տարբերությամբ. Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 4626 ձայն, իսկ Ս. Սարգսյանը` 3556, մարզկենտրոն Վանաձորում`8100 ձայնի տարբերությամբ. Ր. Հովհաննիսյանին կողմ է քվեարկել 18688, Ս. Սարգսյանին` 10 588 ընտրող: Ալավերդիում հաղթել է Ս. Սարգսյանը, սակայն նրա ձայների տարբերությունը մեծ չի եղել՝ 3912-ը՝ 3159-ի դիմաց, Ստեփանավանում` 4999-ը` 3755-ի դիմաց: Ս. Սարգսյանին սատարողները կրկնակի շատ են եղել Ախթալայում` 762-ը 373-ի դիմաց, նույնը Շամլուղում`258-ը 136-ի դիմաց: Թումանյանում Ս. Սարգսյանը հաղթել է ձայների ճնշող առավելությամբ` 897 քվե 59-ի դիմաց; ՀՀԿ առաջնորդի առավելությունն ակնհայտ է եղել Տաշիրում. Նրա օգտին քվեարկել է 4539 ընտրող, իսկ ընդդիմադիր թեկնածուի օգտին՝ 920: 

Լոռու մարզպետ ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավար Արթուր Նալբանդյանը գնահատել է մարզի ցուցանիշները նախագահական ընտրություններում:

Պարոն մարզպետ, հարևան Շիրակի մարզում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը կանխատեսելի էր, քանի որ Շիրակը միշտ էլ աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով, բայց Լոռու ցուցանիշներն անսպասելի էին: Մարզի 2 խոշոր քաղաքային համայնքներում Սերժ Սարգսյանը պարտություն կրեց, Ալավերդիում էլ չնայած հաղթել է, բայց ձայների աննշան տարբերությամբ: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր առաջնորդի պարտությունը, և ընտրության արդյունքներն ընդհանրապես:

Եթե 800 ձայնը աննշան է… Մեզ համար ընտրությունների ոչ թե արդյունքներն էր ավելի շատ կարևոր, որովհետև մենք մեր Հանրապետական կուսակցության ղեկավարության կողմից և ինքներս մեր առջև խնդիր էինք դրել, որ ընտրությունները անցնեն լեգիտիմ, արդար, ազատ ու թափանցիկ: Սա էր մեզ համար գերխնդիրը, և մեր ուշադրությունը կենտրոնացրինք ընտրությունների որակի վրա: Այս առումով ես համոզված եմ, որ մեր մարզում ընտրություններն անցան շատ որակով, և որևէ մեկը չի կարող լուրջ խախտումներ, թերություններ արձանագրել: Եթե նույնիսկ որոշ թերություններ եղան, ես վստահ եմ, որ դա ոչ մի կերպ չէր կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Ինչ վերաբերում է Վանաձորի և Սպիտակի պարտությանը, ապա պետք է ասեմ, որ ինչ-որ տեղ Վանաձորի պարտությունը կապված է, ըստ իս (դա իմ սուբյեկտիվ կարծիքն է), ժողովրդի սոցիալական վիճակի հետ, որովհետև Վանաձորում կան որոշ խնդիրներ ժողովրդի զբաղվածության հետ կապված, որոնք մինչ օրս չեն լուծվել. ես կասեի հիմնական պատճառներից մեկը դա էր: Իսկ Սպիտակը մի փոքր սպեցիֆիկ քաղաք է՝ մեր մարզի քաղաքների հետ համեմատած: Այն աղետի գոտի է, և Սպիտակում դեռևս լուծված չէ երկրաշարժից անօթևան մնացած այն ընտանքիների հարցը, որը վերաբերում է սեփական սեկտորին: Այդ սեփական սեկտորում ապրող ընտանիքների մեջ կա դժգոհություն, և վերագրում եմ, որ հիմնական պատճառներից մեկը Սպիտակի պարտության նաև այդ էր, և, իհարկե, ինչ-որ տեղ սոցիալական վիճակը:

Ալավերդու ցուցանիշը Ձեզ գոհացնո՞ւմ է:

Բացի այդ 2 հիմնական քաղաքաներից` բոլոր տեղերը հաղթել ենք և շատ-շատ բարձր տոկոսներով ենք հաղթել: Ինչ վերաբերում է Ալավերդուն, իհարկե, ցուցանիշը ինձ գոհացնում է: Մենք այլ պատկեր չէինք էլ տեսնում, որովհետև շատ լավ պատկերացնում էինք, որ չկա մի քաղաքական ուժ` աշխարհի ամենազարգացած երկրներում էլ լինի, որ 100 տոկոսվ ձայն ունենա: Մարզում մեր սպասելիքը 60-65 տոկոս էր, բայց այլ պատկեր եղավ. ունեցանք ընդամենը 56 տոկոս, որը մեզ գոհացնում է. ռեալ պատկեր է: Մենք երբեք 100 տոսկոսի չենք էլ ձգտել:

Իսկ մարզում ընտրողների մասնակցությունն արդյոք լիարժե՞ք է ապահովվել:

Այո, մասնակցությունը մենք շատ էինք կարևորում: Նախընտրական քարոզարշավը երբ սկսվեց, մի փոքր պասիվություն էր նկատվում, անտարբերություն ընտրությունների նկատմամբ, բայց քարոզարշավի կեսից հետո արդեն մենք զգացինք, որ մասնակցության պակաս չենք ունենա: Առավել ևս՝ մենք գիտենք, որ մեր մարզից արտագնա մեծածավալ աշխատողներ կան, ովքեր ժամանակավոր բացակայում են մարզից և գնում են արտագնա աշխատանքի: Այս առումով շատ լավ պահ էր փետրվար ամիսը. արտագնա մեկնողների մեծ մասը դեռ մարզում էր:

Մենք համոզված էինք, որ ընտրությունների մասնակիցների թիվը չի զիջի ԱԺ մասնակիցների թվին, այդպես էլ եղավ: Ընդհակառակը, եթե ԱԺ ընտրությունների ժամանակ ունեցանք շուրջ 140 հազար ընտրող, հիմա մի փոքր ավելի: Այսինքն` մասնակիցների թիվը գերազանցեց ԱԺ ընտրողների թվին:

Փաստացի Վանաձորում ընտրողների կեսն է մասնակցել:

Ոչ, ցուցակային թվի հետ եթե համեմատենք, բնականաբար, հանրապետական մասշտաբով էլ ընտրողների թիվը 2 մլնից ավել է, բայց 1 մլն 500 հազարի կարգի մասնակից ունեցանք: Նույնը Վանաձորում. ընտրողների ցուցակային թիվը շատ ավելի մեծ է, բայց Վանաձորում ունեցանք 50 հազարից ավելի մասնակից: ԱԺ ընտրության գրեթե նույն թիվը Վանաձորում պահպանվեց:

Հավաստիացնո՞ւմ եք, որ քարոզչական և կազմակերպչական բոլոր աշխատանքները հօգուտ ձեր թեկնածուի` Սերժ Սարգսյանի, բարձր մակարդակով եք իրականացրել

Դա ոչ թե մենք են վկայում, այլ միջազգային դիտորդները, որ մեզ հետ հավասար հետևեցին ընտրությունների ընթացքին և արդյունքների հաշվմանը: Բոլորը կարող են վկայել, որ մեր մարզում ընտրություններն անցել են եթե ոչ իդեալական, ապա իդեալականին մոտ, որովհետև որևէ տեղ լուրջ խախտումներ, լուրջ թերություններ, ոչ մի բան չի արձանագրվել:

Մի խոսքով` գոհ եք ընտրությունից և ընտրության արդյունքներից

Իհարկե, գոհ եմ: Ակնկալիքներս էլ` ավելի լավ աշխատել: Վանաձորում մենք զգացինք, որ բնակչության կողմից կա դժգոհություն, և մենք ինքներս պետք է հետևություն անենք: Վանաձորի պարտության մեջ բոլորս մեր մեղքի բաժինն ունենք:

Բնականաբար, պետք չէ որևէ մեկի վրա բարդել պարտությունը, ժողովուրդն իր ընտրության միջոցով փորձում է ինչ-որ տեղ իր դժգոհությունն արտահայտել, և յուրաքանչյուր պաշտոնյա, այդ թվում նաև ես, պետք է սթափվենք ու սկսենք ավելի նորմալ աշխատել, ժողովրդի պրոբլեմներով ապրել, փորձենք հնարավորինս մեր ժողովրդի կողքին կանգնել:

Մեկնաբանություններ (24)

Աննա Վանաձորից
Հարգելի Մաքսիմ, ես Աստծուն հավատացող մարդ եմ ձեռքս երբեք կաշառքի չեմ մեկնի: Իսկ երկնքից իջնելը նշանակում է երկրային կյանքից, անարդարություններից տեղյակ չլինել: Իսկ ես, ինչպես յուրաքանչյուր ազնիվ և հայրենասեր հայ, կանգնած է ժողովրդի կողքին, որը այսօր պայքարում է հանուն արդարության, հանուն իր իրավունքների պաշտպանության, հանուն Հայաստանի պետական շահի, ընդդեմ Հայաստանը դատարկող իշխանությունների........ Հ. Գ. Միգուցե Նալբանդյանը լիներ ավելի հայրենասեր, եթե չլիներ հանրապետական: Այսօրվա իշխանությունների կողքին կանգնողը կամա թե ակամա դառնում է Հայաստանը հայաթափող մեկը:
lado
to avanak qez xeloq phi kgtnem ov es u anotevan shner@ qez chen naxandzi,xosqerit chap tu
hanun hayreniqi
ladoenik du struk es xosq@ mer mej mna , vorovhetev strkamit gaxaparnerov es achum ,
lado
to lsi ay morqur,votner du havaqi,ay koxmin dem,ruzanik et qo asac 50+1iravunq@ hargvum a u khargvi,en mardun a verabervum vor@ mardu hascein avel pakas xosum a
MAQSIM
Ռուզաննա ջան նախ սովորեք հարգել Ձեր ղեկավարներին այլ ոչչ թե ցանկացած առիթ ման եկեք որպեսզի վիրավորեք նրանց : ՈՒ ամենակարեվորը միշտ եղիր լավատես ու ես համոզված եմ որ կյանքում Ռուզաննա յան քո մոտ ամեն ինչ լավ կլինի ;
hanun hayreniqi
ladik pastoren du votner es havaqum qezel et baxt@ vichakvec
Ռուզան
Հենց դա է սարսափելին, որ ոմանց համար ճշմարտությունը ոտներ ջարդելու, հաշվեհարդար տեսնելու մեջ է ու նրանց ձեռք է տալիս այդպիսի իշխանությունը: Իսկ իմ խոսքն ու կարծիքը կախված չէ ալավերդցի լինել-չլինելուց: Ես ուզում եմ հարգվի 50+1-ի իրավունքը
lado
raffin chi linelu da heqiat a,mamo xi chenq kara vortex uzenan votnerun jardenq,Nalbadyani hascein avel pakas meq xosa mardun cheq chanachum
MAQSIM
Հարգելի Աննա մի տուր աստծու անունը ամեն պահի ոչ պետքեկան տեղում քանի որ ես համոզված եմ եթե աստված ուզենար որ Հայաստան աշխարհը լիներ Ամերիկայի տիրապետության տակ ապա դա կլիներ այսինքն Աստված դա չի ուշում սիրելիս ինչու ես Աստծո անունը տալիս երբ որ խոսում ես մեկի փոխարեն ով նստեց Սարգսյանի առաջ ու հարցին թե լրագրողների ներկայությամբ խոսենք ինչ պատասխանեց արդեն դուք գիտենք երեվի իսկ ինչու տենց պատասխանեց .... դրանով իսկ ամեն ինչ ասված է հարգելիս
Աննա Վանաձորից
Չգիտեմ, հարգելի Մաքսիմ, Աստվածաշնչին ինչքան եք ծանոթ: Պարոն Նալբանդյանին սուրբ տոներին տեսել եմ եկեղեցում: Երևի Դուք էլ մեկ-մեկ հաճախելուց կլինեք եկեղեցի: Մովսեսն էլ փարավոնի պալատում վայելելով պալատական բարեկեցիկ կյանքը՝ ապրում ու տանջվում էր իր ժողովրդի անտանելի վիճակի համար և, փարավոնին դեմ գնալով, բազում հրաշքներ ցույց տալով՝ հրեաներին ազատեց Եգիպտոսի գերությունից: Կապ չունի, որ Րաֆֆին ապրել է ԱՄՆ-ում, այսօր Աստված նրան է ընտրել Հայաստանը առաջնորդելու: Թող Աստծո կամքը լինի:
VARDUHI
ANNA jan inch nshanakum ishxanutjan koxqin kangnory darnuma hajatap ajsinqn hajastanum 860.000 mard zbaxvuma hajataputyanb es sksumem RAFFIN aveli hargel vor texic ver kacav chgitem vor taquq ankyunic bsnec ekav mer joxovrdi mej axandavorneri nman hivandutjun gcec mi qich mtaceq eli ova Raffin
MAQSIM
հարգելի Աննա ես նույնպես Հանրապետական կուսակցության անդամ եմ ու շատ եմ հարգում մեր կուսակցության Լոռու մարզային ղեկավար Ա. Նալբանդյանին ու հավաստիացնում եմ Ձեզ որ նա հաստատ չի նպաստում հայաթափությանը այլ ընդակառակը չեմ կարող մանրամասնել բայց համոզվաց եմ որ նա ընդակառակն է անում : Այլ եկեք խոսենք նրանից երբ ես դու Նալբանդյանը եվ Սարգսյանը 1992 թվականի ապրում էինք սարսափի մեջ առանց լույսի ու ջրի իսկ հենց Սարգսյանը կռվում էր մի շարք նվիրյալների հետ մեր ազգի համար ուր էր այդ ժամանակ ՌԱՖՖԻՆ . ասեմ նա ԱՄՆ ում տաքուք լույսի ու ջրի բավարարության ներքո սենդվիչ էր խժռում իսկ հիմա վիրավորականը նա է որ մեր ժողովուրդը ՌԱՖՖԻ ներկայությամբ գոռումա Հանրապետություն որի համար նա ոչ մի լումա չունի ներդրած Աննա ջան եկեք ռեալ մտածենք
MAQSIM
ANNA jan odu xosal@ toxeq de ete giteq tenc ban ka hastat hamosvac em duqel eq ogtvel apa gnaceq marzpeti mot u aseq ov a bajanel xia bajanel kam dra hamar ka hamapatasxan marminner dimeq . ETE MARDIQ CHVERCNEN BAJANOX@ CHI KARA BAJANI INCHI MASINA XOSK@ . U @NDANRAPES ANNA JAN AXJIK ES MI QICH XOSKERIT USHADIR EXIR INCHA NSHANAKUM AMPERICA IJEL BA DU VORTEXIC ES IJEL RAFFIENC TANIC HA HASKANUM EQ UM KOXQIN EQ KANGNUM u inchi hamar ,
mamo
LASEQ BOLORT OV MARZPETIC AVEL BAN KXOSA IMANALU ENQ DRA BOLOR CHEVER@ KA MTAV ALAVERDI VOTNER@ KOTRELU ENQ U GCENQ DEBED@ KAM XASHLAMA ENQ ANELU DA ASUMEM HARCMAN ARDYUNQNERIC . CHMTACEQ VOR ALAVERDIN 80 % CHAYN CHI TVEL UREMN MARZPETIN CHI SIRUM AYL YNDAKARAK@ SHAT ENQ HARGUM .
Աննա Վանաձորից
Իհարկե Նալբանդյանը երևի տեղյակ չէր, որ Վանաձորում 3-ից ավել ձայն ունեցող ընտանիքին 30 հազար դրամ էին բաժանում Սերժին քվեարկելու համար: Երկնքից է իջել, ոտքերն էլ ամպոտ են: Ներկայիս իշխանությանը պաշտպանողներ Աստծուց վախեցեք:
Stap
Այս ինչ միջազգային մակարդակի քաղաքագետների և հասարակագետների սիմֆոզիումա???????
ladik
de hmi lseq te inch em asum ay tgetner, NALBANDYAN@ shat lav marzpet a u kmna ,duq dzer dardum mnaceq,isk du ruzanik ajkis alaverdci es?
Ռուզան
Եթե 800 ձայնը աննշան է....3912-3159`Ալավերդու ձայները:Ուր է 800 տարբերությունը:
kamo
4 varduhi qez iravunq chverapahes mardkanc anunic xosas text ver@ngi susu u pus
nan
4 du et ov darar vor mardkanc het qo barapasharov xoses , estex artur mardu masin chi xosq@ ayl vorpes marzpet , vor chi karum ashxati, krqot knik es erevuma zspi qez
VARDUHI
Անուլիկ դու կարոխա ամեն ինչ անես որ նպատակիտ հասնես բայց ճանաչելով Նալաբանդյանին կասեմ որ դու սխալվում ես նա իրան միշտա ճիշտ պահել ու ցանկացած բնագավառում դրա համար սանձերտ քաշի ու քո հիմար մտքերտ մի արտահայտի համայն հայությանը նա շատ լավ տղայա Մամո հետ համաձայն եմ ու միշտ եղելա դժվար վիճակում հայտնվաց մարդու կողքին Թողեք ելի աշխատող մարդը աշխատի այլ ոչ թե Ձեր անձնական կյանքը չստացվելու մեջ մեղադրեք ասենք ՄԱՐԶՊԵՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ : ԻՍԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԱՍԵՄ ՈՐ ԼՑՈՆՈՒՄՆԵՐ ԲԱՌԸ ՏԳԵՏ ՄԱՐԴՈՒՑԱ ԴՈՒՐՍ ԳԱԼԻ ՔԱՆԻ ՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՄԵՐ ԵՎ ՁԵՐ ՔՈՒՅՐԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԵՆ ԵՂԵԼ ԻՆՉՈՒ ԵՔ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԽՈ ՆՐԱՆՔ ՀԻՄԱՐՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ ; ԿԱՐՃ ԱՍԱՑ նալբանդյանի լավ ղեկավար է մեք հիմարանա եվ ցույց մեք տա ձեր տգետությունները
Վ. Առաքելյան
Մարզպետի արտասանած սխալ արտահայտությունները սխալ պատկերացում են ստեղծում: Երբ խոսքը գնում է Սերժի ձայների քանակին, ապա ճիշտ կլիներ ասել` լցոնված, գողացված, ընտրակաշառքով գնված ...: Զարմանալի է, բոլորս էլ գիտենք ճիշտը, սակայն լրատվամիջոցներում համատարած իշխող խոսքը`, պաշտոնական սուտն է:
mamo
ARAQELYAN JAN INCHU EQ VIRAVORUM 860.000 MARDU CHEVOR MENQEL XOSQI IRAVUNQ UNENQ ORINAK ES YNREL EM SERJ SARGSYANIN QANI VOR SAT LURJ EMM VERABERVUM ES HAYASTANI ARTAQIN AXAQAKANUTYAN@ EV CHEM UZUM HAIASTAN@ DARNA AMERIKAI CHARAN U ERES TEQENQ RUSASTANUIC ISK INCH VERABERVUM E MARZPETIN XELOQ PAHER CHEZ IONQY VOSKI TXAAYA MEQ HIASTAPACNI CUYC TALOV CHER TGETUTYUNY
anna
artur jan lav parzabani te che atorit hrajeshti erekon kkazmakerpes))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter