HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզադպրոցի տնօրենը՝ Արաբկիրի թաղապետի եւ Երեւանի ավագանու անդամի «խուժանության մասին»

«Հետքի» խմբագրություն է դիմել Արաբկիր վարչական շրջանի «Խաղերի մարզադպրոց»-ի տնօրեն Աշոտ Ղարագյոզյանը եւ պատմում է ՀՀ նախագահի ընտրություններով պայմանավորված իրեն կատարվածը, մասնավորապես՝ «Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանի եւ Երեւանի ավագանի Արայիկ Մխիթարյանի կատարած խուժանության մասին»:

Աշոտ Ղարագյոզյանը պատմում է.

«Երեկ զանգահարեցին եւ կանչեցին Արաբկիրի Հանրապետական կուսակցության շտաբ: Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը եւ Երեւանի ավագանի Արայիկ Մխիթարյանն էին: Ասացին՝ ինչո՞ւ է Արաբկիրում ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը պարտվել, ասացի՝ ես տեղյակ չեմ: Ես ոչ հանձնաժողովի նախագահ եմ եղել, ոչ շտաբի պետ. Ոչ մի բանի համար պատասխանատու չեմ եղել: Մինչ այդ էլ ինձ վրա ոչ մի պարտականություն չէին դրել՝ ձայներ հավաքելու առումով:

Ասում են՝ պետք ա ազատման դիմում գրես, ասում եմ՝ ինչո՞ւ, բա՝ որովհետեւ մենք բոլորս, նախագահը Արաբկիրի ընտրություններում կրվել ենք: Ասում եմ՝ ես ինչ կապ ունեմ, ես ուղղակի իմ աշխատանքներն եմ կատարել մարզադպրոցում:

Ինձ սեռական բնույթի հայհոյանքներ տվեցին, բա՝ մենք քեզ ասում ենք՝ դու պետք ա անպայման դիմում գրես, ազատվես. արդեն քո տեղը մարդ ենք նշանակել, փողն էլ իրա ջեբը դրած ա, մյուս ընտրություններում էդ փողով իրանք ամեն ինչ էլ կանեն, ձայն կբերեն:

Ահավոր վիրավորված եմ, ես առավոտից սրտի պրիստուպներ ունեմ, քանի հատ շտապօգնություն է եկել: Էս ի՞նչ գանգստերություն է, ի՞նչ այլանդակություն է, ո՞վ է տեսել վարչական ղեկավարի, Երեւանի ավագանու անդամի նման խուժան պահվածք, ո՞վ է դրանց վստահել էդ բարձր պաշտոնները:

Դրանց այլանդակ պահվածքը, հայհոյանքները, ուզում էին հարվածել, ինչի՞ համար: Այնտեղ էլի մարդիկ կային, բայց ես նրանց չէի ճանաչում:

Ես ոստիկանություն չեմ դիմել, բայց մամուլով ուզում եմ տեղեկացնել, թե ինչ է եղել, ու նամակ եմ գրել երկրի նախագահին եւ մարդու իրավունքների պաշտպանին»:

Հ. Գ. Տեւական ժամանակ է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել Հրայր Անտոնյանի եւ Արայիկ Մխիթարյանի հետ:

Լուսանկարն արվել է 2011թ. օգոստոսի 10-ին: Լուսանկարում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար (լուսանկարն արվելու պահին՝ ղեկավարի տեղակալ) Հրայր Անտոնյանն է Փափազյան փողոցի մայթեզրի կրպակների ապամոնտաժման ժամանակ:

Մեկնաբանություններ (8)

ամոթ
Ապշելու բան է - միթե մեր մեջ իսկապես այդ քանակի ու որակի տականքներ կան? Մեծ դժբախտությունը սրա մեջ է, ինչպես անասունից սրանք դարձի պիտի բերվեն? Ճրագով պիտի մարդ փնտրենք՝այս է խնդիրը, թե չէ սերոժ մերոժներ շատ պիտի գան ու երթան:
Mimik
This is the Armenia we are living in under serzh with his corrupt group of oligarchs cronies where he rules supreme. Very sad.
hayk
Inch e norutun e vor Arabkirum shrdanum ,u voch miayn Arabkiri srdaum nstat en hanrapetutyan naxagahi nerqin hramanov ,u gortum en hamapatasxan chuchumnerov.AMBOXCH HAYASTANI HANRAPETUTUNUM E AYSPES KLANAYIN VITAK E .aboxt xorerdaran@ 95% klanayin agraget vitak e sksat hovik abrahamyanich.deputatner@ menasnorneri vra en doxum.Gagik tarukyan vorpizi klani spayken amur lini derasanutuner e anum @dimadir e darnum sut heto ahaytanum hima el naxagahakan 2ntrutuneric heto haytnvel e kocher e anum xorerdaranum.kext ishxanutun e hayastanum ,hayastanum ichxanutun@ kext e.
MMM
Menq aprum enq mi erkrum vortex orenq chi gorcum u vonc haskaca Arabkirum arden sovorutyuna darcel mardkanc glxin sarqel@ u hashvi chen arnum vor ed mardik irenc kyanq@ nvirum en irenc sirac ashxatanqin............
Mara
Arabkir varchakan shrjani mot bnavorutyan gica darcel, mardkanc glxin sarqel@ , erb e verjapes ardarutyun@ linelu vor na ev ir nman myus >patasxan tan irenc hakaorinakan gorcoxutyunneri hamar, ,,,,,,,,,,,
Վ. Առաքելյան
Երբ համոզվում եք, որ երկրի գործող նախագահին խուլիգաններն են շրջապատում, այդ դեպքում ինչ իմաստ ունի նրան նամակ գրելով պատվելը:
fred
De ari u mi xelagarvi. Xuliganeri yerkrum enq aprum. Mard yexar koraz es. Anzorutyuniz mard karox e uxaki paytel.
Armen
Սերժ, Դուք այլասերւմ եք երկիրը, Ձեզ շրջապատող մարդիկ սրիկաներ ու խաբեբաներ են, Դուք ընդամենը տաս հազար ձայն եք հավաքել, մնացածը լցվել են կամ կաշառքով են գնվել: Դուք ծառայում եք տականքներին, ազնիվ մարդիկ Ձեր երկրում վերանում են: Միթե Դուք ուզում եք զավթած պահել իշխանությունը: Դա հանուն սրկաների պատվազրկելու է Ձեզ ու Ձեր լավը ցանկացողներին: Եթե Դուք ազնվորեն ընդունեք Ձեր պարտությունը, Դուք դեր կարող եք փրկել Ձեր պատիվը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter