HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ըստ Գալուստ Սահակյանի՝ վիրավորանքի պատճառն ալիքվող հակադարձ մեկնաբանություններն են

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողներին անգիտակից, աղանդավորներ է անվանել եւ ասել, որ ընդդիմադիր թեկնածուին ձայն են տվել նրանք, ովքեր ուզում են, որ «Հայաստանում գեյ կլուբներ բացվեն, շքերթներ անցկացվեն»:

ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված ՀՀԿ-ի ներկայացուցիչների նման պահվածքը:

«Ձեր հարցին կպատասխանեի, եթե ինչ-որ մի ժամանակահատվածում նույնը հարցնեիք, որ մեր ընդդիմախոսները, նախագահի այլ թեկնածուներն ինչպիսի որակումներ էին տալիս մեզ: Փաստորեն, մենք ամբողջ ընթացքում սեւ PR-ի չգնացինք, եւ բնական պետք է համարել, որ մարդիկ վրդովված են: Մենք ամեն ինչ արեցինք, որ նորմալ ընտրություններ կայանան, իսկ դրանից հետո կրքեր են հասունանում, առավել եւս զանգվածներ կան, որոնք բողոքում են, եւ կարծում եմ՝ դա բորբոքում է նաեւ ընտրողների մեծամասնությանը, եւ սա դրա հետեւանքն է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Պատգամավորն ասաց, որ ինքը ՀՀԿ-ականների կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածին վիրավորելու փաստերին չի տիրապետում:  Ըստ Գ. Սահակյանի` շատ հաճախ լրատվամիջոցները խոսքից ինչ-որ հատվածներ են դուրս հանում եւ դրանով վարկաբեկում  են հանրապետական այս կամ այն քաղաքական գործչին:

Հարցին, թե օրինաչա՞փ է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչներն անգիտակից են անվանում ընդդիմադիր թեկնածուի ընտրողներին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դրա համար պիտի նայեք բողոքողներին, թե ինչպիսի որակումներ են տալիս մեզ, իշխանություններին, մեծամասնության ընտրողներին եւ Ձեր համար կռահելի կլինի: Երբ ալիքվում են հակադարձ մեկնաբանությունները, դրանք պատահական երեւույթներ չեն: Ընդհանուր առմամբ, մեզ համար դա ընդունելի տարբերակ չէ, որովհետեւ մենք հորդորում ենք, որ պրոցեսները կայունանան եւ հակադարձումների ճանապարհով չգնանք»:

Մեկնաբանություններ (2)

Գևորգ
Եթե ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովն ու նրա նախագահը լինեին իրենց բարձրության վրա,ապա արժանի գնահատական կտային պատգամավոր Հ.Բաբուխանյանի նման ելույթին, և նա ամոթից վայր կդներ իր մանդատը:
Գևորգ
Պատգամավոր Հ.Բաբուխանյանը,պարզվում է,կտրված է մեր իրականությունից:Աղանդավորներն ընդհանրապես ընտրություններին չեն մասնակցում,քանի որ աղանդների ղեկավարներն նրանց համոզել են որ իրենք ի սկզբանե ունեն իրենց ընտրյալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter