HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հերքում է

2013 թ. փետրվարի 19-ից մինչև փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում համացանցային կայքերում ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ հրապարկվել է 4 հաղորդում, որոնք բոլորն էլ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում հերքվել են: Այսպես.

Հաղորդում 1

3/35 ընտրական տեղամասի ցուցակում եղել է Երևան Կիևյան 5, բն. 28-ի նախկին բնակիչ Կանտունի Սուսաննայի անունը, ով երբևէ հաշվառված չի եղել այդ հասցեում (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ):

Տետեղակատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Սուսաննա Բորիսի Կանտունին (ծնվ. 16.06.1971 թ.) 08.11.2000 թ.-ից մինչ օրս  օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է Երևան քաղաքի Կիևյան 5, բն. 28 հասցեում: 

Հաղորդում 2

Երևան քաղաքի Տերյան 62, բն. 22-ի բնակիչը տեղեկացրել է, որ իր հարևանը` Աղամանուկյան Հրաչիկը (Տերյան 62, բն. 23) մահացել է 1997 թ.-ին, սակայն մինչ այժմ ցուցակի մեջ է (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ),

Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

ՀՀ ոստիկանության կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ հարևանների հայտարարության՝ Հրաչյա Ժորժի Աղամանուկյանը (ծնվ. 29.06.1941 թ.) գտնվում է ՀՀ սահմաններից դուրս և վերջինիս մահվան վերաբերյալ տեղեկություններ չկան, իսկ ահազանգ ներկայացրած Տերյան 62 շենքի 22 բնակարանի բնակիչն ընդհանրապես հրաժարվել է ահազանգի կապակցությամբ որևէ տեղեկատվություն տրամադրելուց: 

Հաղորդում 3

9/1 ընտրական տեղամասի ցուցակում բացակայում են իրական ընտրողները (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ):

Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

ՀՀ ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել է քվեարկության օրը` 2013 թվականի փետրվարի 18-ին ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու դիմումների քննարկման ամփոփ տեղեկատվությունը, ըստ որի՝ տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրամադրվել է ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ ընդամենը 12 տեղեկանք:

Բացի այդ` ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված` մինչև քվեարկության ավարտը ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունքի և կարգի մասին: 

Հաղորդում 4

3/10 ընտրական տեղամասի լրացուցիչ ցուցակ ընդգրկված Մելսիդա Աշոտի Կարապետյանի տվյալները առկա են եղել նաև վերջինիս հաշվառման վայրի՝ 33/19 ընտրական տեղամասի հիմնական ցուցակում (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ):

Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Շիրակի մարզի Սարապատ համայնքի 1 փողոց, 2-րդ փակուղի տուն 4 հասցեում հաշվառված Մելսիդա Աշոտի Կարապետյանը (ծնված 01.04.1985 թ.), իր դիմումի համաձայն ընդգրկվել է Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 51 շենքի բն. 16 հասցեի ընտրողների լրացուցիչ ցուցակում (3/10 ընտրական տեղամաս)` հանվելով իր հաշվառման վարի ընտրողների հիմնական ցուցակից (33/19 ընտրական տեղամաս): Մ. Կարապետյանի տվյալները առկա են եղել բացառապես 3/10 ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում: 

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter