HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեւան Պողոսյան. «Սա նաեւ տեսակի պայքար է»

«Այս պայքարը երեկ չի սկսվել, սա պայքար է լույսի համար, նորի համար, սա բարության պայքար է, պայքար է բաց դաշտում, ուղիղ մեջտեղում կանգնած, պայքար՝ բոլոր ուղղություններով, բաց ճակատով: Սա նաեւ տեսակի պայքար է, պատկերացումների տարբերության պայքար, վստահ ենք՝ այս պայքարը որեւէ մեկի դեմ չէ, բոլորի համար է, որովհետեւ մարդկանց նորովի վերաբերվելու, ապագային նայելու թարմ պատկերացումների համար է, պայքարելով է միայն հնարավոր սեփական երկրում սեփական կյանքի ու ինքնաիրացման հնարավորությունների նոր հասարակություն կայացնել բոլորի համար,- Ազատության հրապարակում իր ելույթն այս խոսքերով սկսեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը,-Հետեւաբար, սա պայքար է բոլորի համար:

Թիվ 1 ընտրատարածքում ողջ լայնքով եւ երկայնքով 1 ամիս շարունակ իմ ու իմ թիմակիցների թափած քրտինքը, անքուն գիշերներն ու բոլոր փորձությունները մի բան վկայեցին՝ արդյունքը միշտ գալիս է, ոչ մի պայքար անհետեւանք չի անցնի, երբ նպատակներդ բարի են, եւ հավատդ՝ հաստատուն: Արտահայտման ինչպիսի ձեւ էլ ստանա այս պայքարը, դրանից բովանդակությունը չի փոխվելու: Սա մեր դռանը կանգնած նոր շունչն է, եւ սրա դեմ դուռ եւ լուսամուտ գոցել այլեւս չի լինի»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter