HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ս. Սարգյանը չկարողացավ ստանալ «իր երազած լեգիտիմությունը». Ն. Փաշինյան

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի խոսքով, ստեղծվեց քաղաքական նոր իրավիճակ, որն ունի իր առանաձնահատկությունները:

Թվում էր, թե հայաստանյան ընտրությունների արդյունքներով` քաղաքականության մեջ ձևավորվել է միաբևեռ համակարգ, որի գլխին պետք է կանգնած լինի Ս. Սարգսյանը, ասում է Ն. Փաշինյանը, բայց տեղի ունեցավ «աննախադեպ մի բան»:  

Նրա խոսքով` ձևավորվեց քաղաքական պայքարի երկրորդ ժողովրդկան բևեռը` ի դեմս Ր. Հովհաննիսյանի:

«Երկու բևեռները» միմյանց հետ հարաբերակցությունում ունեն և հաջողություն, և անհաջողություն` ասում է Ն. Փաշինյանը: Ս. Սարգսյանի հաջողությունը, նրա խոսքով, այն է, որ դեռևս շարունակում է մնալ իշխանության ղեկին, իսկ անհաջողությունը, որ չկարողացավ ստանալ «իր երազած լեգիտիմությունը և շրջել մարտի 1-ի արյունալի էջը»:

Ժողովրդի հաջողությունն այս նախագահական ընտրություներում  Ր. Հովհաննիսյանին դե ֆակտո ընտրելն էր ՀՀ նախագահ», մնում է դե յուրե արձանագրել այդ հաղթանակը` ասում է Նիկոլ Փաշինյանը:

Երեկ Ր. Հովհաննիսյանն է ընդունել Ս. Սարգսյանին իր աշխատասնյակում, որովհետև ՀՀ նախագահական նստավայրն արդեն գործող նախագահինը չէ` հայտարարեց Ն. Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter