HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անգիտակից» վանաձորցիների քաղաքապետի խոսքը (ձայնագրություն)

Երեկ times.am կայքին տված հարցազրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասել էր, թե «որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակացության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա, շահարկումը թողնում եմ դրանց հեղինակների խղճի վրա»:

Խոսքը «Հետքի» հետ Սամվել Դարբինյանի հեռախոսազրույցի մասին է, որի ժամանակ քաղաքապետը, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, մասնավորապես ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»:

Times.am-ի հետ զրույցում Սամվել Դարբինյանը հրաժարվել էր իր իսկ խոսքերից՝ ասելով. «Ես երբեք իմ համաքաղացիներին անգիտակից չեմ համարել և չեմ կարող համարել: Հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, որոնք անբարեխիղճ ու անպատասխանատու անձերի կողմից իմ խոսքերի անտեղի և միտումնավոր խեղաթյուրման արդյունքում թյուրիմացության մեջ են ընկել»:

Ստորև ներկայացվում է Սամվել Դարբինյանի և «Հետքի» լրագրողի զրույցի ձայնագրությունը, որից պարզ է դառնում, թե «Հետքի» լրագրողն ինչպես է «խեղաթյուրել» քաղաքապետի խոսքերը:

Մեկնաբանություններ (6)

Պարոն
Կեցցե Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իր կարկառուն դեմքերի հետ միասին: Ապրենք մենք բոլորս տեղի ունեցած ընտրությունների համար: Ամոթ է, հեռացիր այ **ասուն:
Վ. Առաքելյան
Դե այս ամենի հետ էլ եթե ստախոս է ուրեմն հավի խելք էլ չունի: Մարդկային այս ցեղը եթե իրեն պետք է լինում Սերժիկի նման, ավազակ Ալիևի մոտ հայերին ճնշող կոմունիստի է վերածվում /թուրքերը հավից ավելի խելք ունեն և սողացող չիբուրաշկաներից բացի այլ հայերին կոմունիստի կոչում չէին տալիս/, եթե պետք լինի, հանուն թալան ապահովող պաշտոնի, իր սուտը կրկին ավելի մեծ ստով կքողարկի, ժողովրդի վրա կրակելու հրաման կարձակի: Ավազակապետական սելեկցիայի հետևանքով պաշտոններում միայն տհասներն են հայտնվել:
drizzlebrain
Այ քեզ պարապ ձրիակեր, համ ժողովրդի վզին նստես, համ էլ բարբաջես... Դավայ դասվիդանիյա
Ani
Խնդրում եմ բոլորին մեկնաբանություններ գրելու ժամանակ հարգեն պարոն Դարբինյանին, ով երկար տարիներ եղել է մեր քաղաքապետը և հիմա էլ այդ պաշտոնում է: Քաղաքապետն ինչ անի , որ նախագահը քիչ ձայն է հավաքել: Բոլորը կառչել են նրա արտաբերած 2 բառից: Քաղաքապետը իր կարծիքն է հայտնել, և ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում նրա խոսքում:
Բարևի պաշտպան
ստրուկն ուրիշ վոնց կարող էր հաճոյանալ իր տիրոջը:
Aram
Bolor harkanknerov(?), baron Baron, zoves heratsenoom Raffiyin te Montiyin?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter