HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը՝ ընտրախախտումների քննության մասին

Նախագահական ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ (23.02.2013 թ. ժամը 11:00-ի դրությամբ)

ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով քննարկման փուլում է 104 դեպք, որից 37-ը վերաբերվում է ընտրակաշառքին, 20-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 14-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 12-ը` թեկնածուի վստահված անձի, դիտորդի, ԶԼՄ-ի ներկայացուցչի, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 10-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 5-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 1-ը` քարոզչություն կատարելուն և 5 այլ խախտումներ (ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ գույքի դիտավորյալ վնասում, ինտերնետային փոստ ապօրինի մուտք գործել):

Հիշյալ դեպքերից 4-ով հարուցվել են քրեական գործեր (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով), և կատարվում է նախաքննություն, 2 նյութ որպես նույնաբովանդակ կցվել է ընթացիկ նյութի, 1 նյութ եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 8 նյութեր ուղարկվել են ՀՔԾ:

43 նյութով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, որից 31-ը` հետաքննության մարմնի կողմից, 12-ը` նախաքննության, իսկ 46 նյութով նախապատրաստումը շարունակվում է:

Նշված 104 ահազանգերից 41-ը ստացվել է Երևանում, իսկ 63-ը` մարզերում:

Հետընտրական ժամանակահատվածում կատարված ընտրախախտումների դեպքերով ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ (19.02.2013 թ. ժամը 08:00-ից 23.02.2013 թ. ժամը 11:00-ի դրությամբ)

Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ փետրվարի 23-ի դրությամբ քննարկման փուլում է 70 դեպք, որից 15 դեպքը վերաբերվում է ընտրակաշառքներին, 23-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը` ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 4-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը` ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 4 այլ խախտումներ` կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ:

Նշված 70 ահազանգից 40-ը ստացվել է Երևանում, իսկ 30-ը` մարզերում:

Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումները կատարում են ստուգումներ, և նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանությունը հայտնում է, որ նշված 70 դեպքերից 12 նյութով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, և 12 նյութ եզրակացությամբ շարք է կցվել` թողնվելով անհետևանք, 3 նյութ ուղարկվել է ՀՔԾ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter