HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Մի սպասեք րոպեական լուծումների». Ր. Հովհաննիսյանը հանդիպեց աշտարակցիների հետ

«Հարգանքի է արժանի մրցակից Ս. Սարգսյանի կենսագրությունն ու անցյալը, բայց արդեն ժամանակն է, որ նա ընդունի իր պարտությունը», հայտարարեց Ր. Հովհաննիսյանն այսօր՝ աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ: «Պայքարն այլևս կանգնեցնել հնարավոր չէ, ավելացրեց նա, եթե անգամ շարունակեն վախեցնել ուսուցիչներին, զինվորներին, ոստիկաններին..., և նրանք դուրս գան իրենց պարտականությունների շրջանակից»:

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այդ պայքարի ապագա հաջողությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ Ր.Հովհաննիսյանն ունի «ժողովրդի քվեն»:

«Ես վստահ եմ, որ մենք շատ նորմալ, ցիվիլ պայքար ենք տանելու»,- ասաց նա: Նրա խոսքով՝ քաղաքական այս նոր իրավիճակում հաղթեց բարու կերպար: «Մինչ այժմ ժողովուրդը սովոր էր իրենից տասը մետր հեռու, թիկնապահներով օլիգարխների, իսկ հիմա «բարությունը դարձավ քաղաքական լրջագույն գործոն»՝ ասաց Ռ. Հակոբյանը:

Պատգամավորը համոզված է, որ Ր. Հովհաննիսյանի՝ ժողովրդի հետ ողջագուրվելու, նրան բարևելու, մարդկանցից իրեն ավելի ցածր դասելու քաղաքականությունը, որ երեկ որակվեց «բարևի հեղափոխություն», հաղթանակ է տանելու: «Մենք եկել ենք ձեզ ասելու շնորհակալություն, մի սպասեք րոպեական լուծումների, սպասեք տևական պայքարի, մեր գործը արդար է»,- ավելացրեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter