HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց դիտորդների բողոքը

Արարատ Դավթյան

Արտաշատի թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) քիչ առաջ մոտ մոտ 5 րոպեի ընթացքում քննեց այդ ԸԸՀ-ում դիտորդական առաքելություն իրականացրած «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի 18 էջանոց բողոքը՝ 14 ընտրատեղամասերում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ: Այս ԸԸՀ-ում էր, որ դիտորդներն արձանագրել էին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո կարապետյանի «այցելությունը» եւ բարձրաձայնել տարբեր խախտումների, այդ թվում՝ լցոնումների մասին: Ընտրատեղամասերից երկուսում՝ 17/2-ում եւ 17/3-ում, տեղի ունեցած որոշ խախտումների ականատես էին դարձել նաեւ «Հետքի» լրագրողները:

Այսօր նիստը պետք է սկսվեր ժամը 16:00-ին: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդները նիստին ժամանեցին ժամը 16:02: Այդ ժամանակ նիստն ընթացքի մեջ էր, հանձնաժողովն ընթերցում էր ՀԿ-ի ամփոփած բողոքները: Այնուհետև հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը քվեարկության դրեց ՀԿ-ի դիմումը մերժելու հարցը, և 1-ինն ինքը կողմ քվեարկեց, մինչդեռ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ նախագահը պետք է քվեարկի վերջինը:

Հանձնաժողովը բոլոր 5 անդամները ևս կողմ քվեարկեցին «Իրավունքի Եվրոպա միավորման» դիմումը մերժելու որոշմանը:

Մեկնաբանություններ (2)

Հովիկ Մանվելյան
Ձեր գործը արդար է, դուք հաղթելու եք, հայ ժողովուրդը հաղթելու է: Ես պարզապես հիանում եմ էս բանիմաց, արդարամիտ երիտասարդներով: Բոլոր ընտրակեղծարարները պատասխան են տալու դատարանի առաջ, ինչպես ասաց ՀՀ նախագահը:
karen
Mi zaveshtali ban asem tox zoxovurd@ mi qich uraxana. Gnazinq knojs het @ntrezinq Raffiin. 2 or heto Gyuxapet@ indz 10000dram pox tvez. Minch ayd indz vochinch cher asel te um @ntrem. Yerevi HHKn stugumner e anzkaznelu te kasharq@ bazanvel e te che.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter