HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ դեմոկրատների» հայտարարությունը՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը արդարության և ազատության նվաճման ճանապարհին:

Ցավոք, տարիներ շարունակ մեր ժողովրդի ընտրական իրավունքը յուրացվել է ՀՀ իշխանությունների կողմից՝ բերելով համակարգի այլասերմանը և ընտրական ինստիտուտների ձևախեղմանը:

2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունները յուրօրինակ ռեֆերենդում էին գործող իշխանության համար, և նույնիսկ այդ պայմաններում իշխանությունները ձախողվեցին, իսկ ժողովուրդը հերթական անգամ ոչ ասաց նրանց վարած քաղաքականությանը:

Մենք վստահ ենք, որ դարավոր իմաստությունը և քաղաքական այդ դժվար ճանապարհը, որ բոլորս անցել ենք համատեղ, հնարավորություն կտա ամփոփել ժողովրդի հաղթարշավը դեպի ազատ ու մրցունակ պետության հաստատում:

Մեր ողջ համոզմունքով և գործունեությամբ փաստում ենք մեր նվիրվածությունը և հետևողական պայքարը հանուն ազատության, արդարության և ժողովրդավարության հաստատմանը մեր երկրում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
23 փետրվարի, 2013թ.
ք. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter