HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության զգուշացումը Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ հիշեցրել է պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմից կազմակերպվող հավաքների մասնակիցներին, որ որևէ պետությունում, այդ թվում՝ Հայաստանում, չկա և չի կարող լինել իրավունք՝ իրազեկում պահանջող հավաք անցկացնել առանց իրազեկման, հավաքվել այնտեղ, որտեղ կամենաս, «հրամաններ» տալ ոստիկանության ծառայողներին՝ չունենալով դրա լիազորությունը: Ցավոք, այս նախազգուշացումները դրանց հասցեատերերը չեն ընկալել:

Արդեն մի քանի տարի է, ինչ ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը՝ ապահովելու հավաքների լիարժեք ազատությունը Սահմանադրության և օրենքների շրջանակներում, ինչպես և արմատավորելու համերաշխության և փոխգործակցության մթնոլորտ հավաքների մասնակիցների և ոստիկանության միջև: Այս միջավայրն անհրաժեշտ է ոչ թե սոսկ ոստիկանությանը կամ իշխանությանը, այլ հենց մեր հասարակությանը, որովհետև ապահովում է անվտանգություն և կայունություն, որոնք անհրաժեշտ են խաղաղ և ապահով կյանքի ու զարգացման համար:

Փետրվարի 23-ին ՀՀ նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանը, առանց իրազեկման, հավաքներ է անցկացրել Աշտարակ, Ապարան, Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում: Գյումրիում շարունակվում է: Վաղը, կրկին առանց իրազեկման, հավաք է կազմակերպվելու Երևանի Ազատության հրապարակում:

ՀՀ ոստիկանությունը շեշտում է, որ ապօրինի հավաքների անցկացումը կարող է հանգեցնել անկառավարելիության, իրավունքների չարաշահման, բախումների, տարաբնույթ իրավախախտումների, երբ այլևս հնարավոր չի լինի ապահովել դրանց բնականոն և խաղաղ ընթացքը:

Հաշվի առնելով, որ Ր. Հովհաննիսյանի կողմից կազմակերպված հավաքներն ուղղակիորեն հակասության մեջ են մտնում հավաքների ազատության հետ՝ ՀՀ ոստիկանությունն, անթույլատրելի զարգացումներից խուսափելու համար, անհրաժեշտ է համարում իրազեկել Ր. Հովհաննիսյանին զանգվածների կառավարման մեթոդաբանությունը՝ նկատի ունենալով, որ անօրինական հավաքները, իրավապահ մարմիններին չենթարկվելու ապօրինի կոչերը և հրահանգները, այլ ապօրինությունները հավաքների ժամանակ կարող են խթան հանդիսանալ բազում այլ ապօրինությունների համար և հանգեցնել անդառնալի հետևանքների՝ զրկելով ոստիկանությանը հավաքների խաղաղ ընթացքն ու հասարակական կարգը պահպանելու հնարավորությունից:

Այդ նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ Ր. Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների հետ քննարկելու վերոհիշյալ հարցերը՝ տեղեկացնելով նրանց իրենց այդ բնույթի գործողությունների հնարավոր հետևանքների մասին:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (1)

GB
The Armenia's Police chief has nothing to do with politics! He is paid, in order to serve and protect Armenian citizens. Apparently the oligarchy politicians looking for, trouble politically, for Rafi, therefor police is an excellent tool to cover up their corruption in Armenia!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter